×


Իվետա Մուկուչյանը` լավաշ թխելիս եւ ձիավարելիս

Նկարահանվել է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկը: Այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնել մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, արտիստին՝ մասնավորապես: Դրանք կօգնեն կարեւորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները:

Իվետա Մուկուչյանը` տեսաբացիկի նկարահանումներին


«Մենք փորձում ենք ներկայացնել երկիրը արտիստի հետաքրքրությունների, նախասիրությունների միջոցով: Հրաշալի ժամանակ ենք անցկացնում Հայաստանում: Այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ հյուրընկալ են եւ շատ բարի: Բացի այդ, իսկական հաճույք է Իվետայի հետ աշխատելը. նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ եւ տարբերվող արտիստ է: Կարծում եմ` տեսաբացիկը իսկապես շատ հետաքրքիր կստացվի»,- նշել է ռեժիսոր Օլիվեր Մարթինը:

Իվետա Մուկուչյանը` տեսաբացիկի նկարահանումներին


Մրցույթի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը նշել է, որ թեեւ մեկ օր են ունեցել նկարահանումներ կատարելու համար, արել են առավելագույնը` ինքնատիպ վայրեր ներկայացնելու համար.«Տեսաբացիկում ծիրանի ծառը, շախմատը, ինչպես նաեւ իմ լավաշ թխելը նույնպես խորհրդանշում են հային ու Հայաստանը: Իսկապես հրաշալի էր նկարահանման ընթացքը, անհամբեր եմ, թե երբ եմ տեսնելու: Կարծում եմ դուք էլ կհավանեք այն»:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին