×


Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ»-ի, Լեդի Գագայի հետ հանդիպման եւ Սիրուշոյի մասին

Իվետա Մուկուչյանն օրեր առաջ ներկայացրեց իր նոր՝ «Simple Like a Flower» երգի տեսահոլովակը, նրա անունը քննարկվում է որպես «Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանի ներկայացուցչի հավանական թեկնածու։ Երգչուհին “ֆեյսբուքյան” իր էջում պատասխանել է իրեն ուղղված մի շարք հարցերի: Ստորեւ ներկայացնում ենք ուշագրավ հարցերն ու պատասխանները:

Իվետա Մուկուչյանը


- Արդյո՞ք ունես հունական արմատներ:

- Ոչ, մայրս հայուհի է, հայրս էլ` կիսով չափ հայ, կիսով չափ ուկրաինացի-ռուս:

- Ո՞վ է Ձեր կյանքում լավագույն օրինակը։
- Մայրս: Նա պոզիտիվ է, սուր մտքով եւ ուժեղ, միշտ առաջինը մտածում է ընտանիքի, հետո իր մասին եւ ժպտում է ցանկացած իրավիճակում։ Ես դեռ զարմանում եմ, թե ինչպես է նա այդ ամենն անում իր ողջ կյանքում։

- Մի հարցազրույցում ասել ես, որ Լեդի Գագային հանդիպել ես մինչեւ նրա հանրաճանաչ դառնալը։ Կպատմե՞ս` ինչպիսին էր ձեր հանդիպումը։

- Մերսի, որ հիշեցիք։ Նա այնքան հասարակ եւ հավասարակշռված էր, որ երբ դարձավ Լեդի Գագա, սկզբում չճանաչեցի։ Ես կասեի` ամաչկոտ էր ու աշխատասեր։ Ստուդիայում պրոֆեսիոնալ ձեւով աշխատեցինք, ցավոք, այդ նախագիծը չկայացավ։ Այդ նախագծի մենեջմենթը երգ էր փնտրում, Լեդի Գագան այն տրամադրեց, բայց քանի որ գլխավոր հերոսը մայրացավ, այդպես էլ կիսատ մնաց։

Կադր Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակից


- Դուք կյանքի ընկեր ունե՞ք։
- Քանի որ սիրում եմ ձեզ, կպատասխանեմ նաեւ այս անձնական հարցին` ոչ, ես միայնակ եմ։

- Դուք այս տարի «Եվրատեսիլ» գնալո՞ւ եք։

- Պարզ կլինի հոկտեմբերի 13-ին. բոլորս կիմանանք, թե ով է ներկայացնելու Հայաստանը։

- Այս շրջանում շատ են Ձեր մասնակցության մասին լուրերը, ամեն ինչ պարզ կլինի հոկտեմբերի 13-ին, բայց դուք ի՞նչ եք կարծում «Եվրատեսիլ»-ի մասին։ Ի՞նչ կտա այն հայ մասնակցին եւ պետք է արդյո՞ք ներկայանալ անպայմանորեն հայկական դհոլ ու զուռնայի ելեւէջներով։
- Ես կարծում եմ, որ եթե երգն ուժեղ չլինի, մասնակցությունն անիմաստ է թե արտիստի, թե երկրի համար։ Զուռնա-դհոլը պարտադիր չէ, կարեւորն ինքնատիպ եւ տարբերվող լինելն է։ Ես տեսնում եմ, որ իմ անունը շարունակվում է քննարկվել, ոչ ոք չի ժխտում իմ մասնակցությունը, բայց ամեն տարի իմ անունը դուրս է մնում, այնպես որ, սպասենք եւ տեսնենք։

Իվետա Մուկուչյանը


- Իվետա, թերեւս միակ աստղը հայկական պատմության մեջ։
- Մերսի շատ, բայց մենք շատ լավ արտիստներ ունենք Հայաստանում։ Սիրուշոն իմ համար առաջին հրեշտակն է։

- Ի՞նչն է քո ամենամեծ մոտիվացիան։ Ինչպե՞ս ես վերալիցքավորվում եւ շարունակում էներգիա տալ։

- Ես փորձում եմ առողջ սնվել եւ մարզվել, երբ պիտի պատրաստվեմ համերգներին, փորձերը դժվար են։ Սակայն երբեք հատուկ սննդակարգի չեմ հետեւել կամ ինքս ինձ արգելել ինչ-որ բան, քանի որ շոկոլադն ու հայկական սնունդը իմ լավագույն ընկերներն են։

- «Simple Like a Flower»-ը հրաշալի երգ է։ Պլանավորո՞ւմ ես ալբոմ թողարկել։
- Աշխատում եմ սկավառակի վրա, որի երգերը ոճային առումով նման են այս երգին, բայց չեմ կարող հստակ ասել, թե երբ պատրաստ կլինի։ Այն շատ անկեղծ ալբոմ կլինի։

BRAVO.am
Լուսանկարները՝  Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին