×


Իվետա Մուկուչյանն ինտրիգը կպահի մինչեւ 2015-ի սկիզբ :)

Իվետա Մուկուչյանն ավարտել է իր նոր տեսահոլովակի նկարահանումները, սակայն դեռ չի պատրաստվում բացել գաղտնիքներն ու հրապարակել անգամ երգի անվանումը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ Luftbild Crew-ի ռեժիսորների նկարած հոլովակը երկրպագուների դատին կհանձնի 2015 թվականի սկզբին:

Իվետա Մուկուչյանը


Այս շրջանում երգչուհին պարբերաբար փոքրիկ տեսանյութեր է հրապարակում, որոնք, ինչպես նշում է, հանդիսատեսին սպասվելիք անակնկալին մոտեցնելու յուրօրինակ քայլ է, քանի որ տեսահոլովակը լինելու է հետաքրքիր եւ անսպասելի համադրություններով.“Ինձ հետ նկարահանվել են Գերմանիայից իմ հին ու լավ ընկերները, եւ սա է պատճառը, որ նոր աշխատանքս անչափ արժեւորում եմ”:

Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Անդրադառնալով Հայաստանում իր տեւական լռությանը` Իվետան ասել է, որ դա պայմանավորված է միայն առաջիկայում եվրոպական տարբեր քաղաքներում նախատեսված իր համերգային բուռն ծրագրերով.“Հայաստանում երկրպագուներիս կհանդիպեմ նոր տարում` ստեղծագործական թարմ նորություններով”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իվետա Մուկուչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին