×


Իվետան, Սերժոն, Արամը, Մանվելը եւ ուրիշներ` Reincarnation-ի “Երեւան”-ի շնորհանդեսին

Ռեգգի երաժշտություն նախընտրող եւ Երեւանը գնահատող ու սիրող մարդիկ երեկ` հուլիսի 11-ին, հավաքվել էին “The Club” ակումբում` մասնակցելու  “Reincarnation” խմբի  նոր` “Երեւան”  երգի տեսահոլովակի շնորհանդեսին: Այն կարող եք դիտել այստեղ:

Գայանե Հովհաննիսյանն ու Ռոլանդ Գասպարյանը


“Երեւան”-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը, ինչպես ռեգգի-բենդի բոլոր երգերի դեպքում, Ռոլանդ Գասպարյանն է.“Այն մեր մայրաքաղաքի մասին սուտ ու կեղծավոր, ուրախ ու դատարկ երգերի շարքից չէ: Այս երգը նամակ է, որը կարեւոր հաղորդագրություն է պարունակում` ուղղված այն մարդկանց, ովքեր քանդել են Երեւանը”,-նշել է վոկալիստը:

Կադր Reincarnation-ի "Երեւան" տեսահոլովակից


Ռեժիսորն Արտյոմ Հովակիմյանի փոխանցմամբ` տեսահոլովակն ամբողջությամբ հավաքել է ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի հեղինակած լուսանկարներով, որոնք ներկայացնում են Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյաններին տունը:

Ռեժիսոր Արտյոմ Հովակիմյանը


“Ի սկզբանե, ես եւ Հայկը որոշել էինք, նույն տեխնոլոգիան օգտագործելով, վավերագրական ֆիլմ ստեղծել ու մասնակցել որեւէ կինոփառատոնի: Մոտ կես տարի նկարահանումներ իրականացնելուց ու մոնտաժային աշխատանքներ անելուց հետո արդյունքը ցուցադրեցինք Ռոլանդին, իսկ ընդամենը մեկ ամիս անց նա եկավ իր նոր երգով: Երաժշտությունն ու տեսահոլովակն այնքան համահունչ ստացվեցին, որ մեր նախնական մտադրությունն անմիջապես փոխվեց”,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ռեժիսորը:

Իվետա Մուկուչյանը եւ Դամիան Հովհաննիսյանը


“22 group”-ի ներկայացրած նոր տեսահոլովակի առաջին ցուցադրության ավարտին հնչած բուռն ծափահարությունները փաստել են, որ “Reincarnation”-ի, Արտյոմ Հովակիմյանի եւ Հայկ Բիանջյանի համատեղ աշխատանքը հուզել ու գնահատվել է:

Մեր ընթերցողներին էլ առաջարկում ենք մեկնաբանությունների հատվածում կիսվել տպավորություններով:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW