×


Իրինա Թովմասյան.“Երեք աղջիկ ունենալուց հետո ինձ հաճախ են այդ հարցը տալիս”

Իրինա Թովմասյանը, 2014-ի սեպտեմբերին մայրանալով երրորդ անգամ, իրեն լիարժեք երջանիկ է զգում: “Միսս Հայաստան 2001” տիտղոսը կրող գեղեցկուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 12-ամյա Մեգիին, 1 տարեկան 10 ամսական Ալվինային եւ 4 ամսական Մարիային համարում է իր ամենամեծ հարստությունը:

Իրինա Թովմասյանը` ամուսնու եւ դուստրերի հետ


“Երեք աղջիկ ունենալուց հետո ինձ հաճախ են հարցնում` երբ եմ տղա ունենալու, ես էլ պատասխանում եմ` երեք աղջկանից ավելի մեծ հարստություն չկա: Պատկերացրեք` երբեւիցե չեմ էլ ցանկացել տղա ունենալ: Մեգին ինձ շատ է օգնում, փոքր քույրերին ընդհանրապես չի խանդում, որովհետեւ տարիքային տարբերությունը մեծ է”,-ասել է նա: 

Իրինան փոքրիկների հետ անցկացրած անքուն գիշերներից չի դժգոհում.“Եթե մեծ աղջկաս նորածին ժամանակ մի քիչ բողոքում էի, հիմա ամենն ավելի գիտակցված է. երբ չեն քնում, կարող եմ ուղղակի նրանց նայել ու հաճույք ստանալ: Երեխաների խնամքի հարցում ինձ օգնում է դայակը: Ամեն ինչ այնպես եմ կազմակերպում, որ հասցնում եմ Մեգիին պարապմունքների տանել, որոշ ժամանակ հատկացնել աշխատանքիս, եւ, իհարկե, ժամանակիս մեծ մասը` փոքրիկներիս”:

Լուսինե Թովմասյանը` քրոջ դստեր հետ


Իրինա եւ Լուսինե Թովմասյանները բիզնես են հիմնել.“Զբաղվում ենք մանկական միջոցառումների կազմակերպմամբ: Փորձում ենք աշխատանքը չանտեսել, բայց ամենակարեւորը երեխաներն են: Բոլոր մայրերին խորհուրդ կտամ մեկ կամ երկու երեխայով չսահմանափակվել. երբ ընտանիքում երրորդ երեխան ծնվի, նրանք կհասկանան իմ խորհուրդը: Չնայած, եթե ընտանիքը ֆինանսական խնդիր ունի, ավելի լավ է` երկու երեխայի նորմալ խնամեն, քան երեխաները կարիքի մեջ մեծանան”:

Երեք դստեր մայր Իրինայի խոսքով` այսօր իրեն ոչինչ չի պակասում.“Հիմա այն պահն է, որ թե՛ իմ, թե՛ ամուսնուս ծնողների, թե քույրիկիս կյանքում ամեն ինչ կարգին է, երեխաներն առողջ են: Թող բոլորի ընտանիքներում առողջություն լինի, իհարկե, միշտ այդպես չի լինում, բայց առողջ ու երջանիկ պահերը թող շատ լինեն”:

BRAVO.am
Լուսանկարները` Իրինա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին