×


Իրինա Թովմասյանի դստեր գունեղ ու նվերներով լի տարեդարձը :)

Իրինա Թովմասյանի ընտանիքում մարտի 4-ը տոնական է, առիթն էլ միջնեկ դստեր՝ Ալվինայի ծննդյան տարեդարձն է։ Աղջնակի 4-ամյակը նշել են Երեւանի մանկական սրճարաններից մեկում՝ շուրջ 60 հյուրի հետ, իսկ հիշարժան պահերը լուսանկարել է BRAVO.am-ը։

Իրինա Թովմասյանի դստեր տարեդարձին


Խնջույքի կազմակերպչական հարցերով զբաղվել էր Իրինան՝ ընտրելով աղջնակի սիրելի՝ «Frozen» մուլտֆիլմի թեմատիկայով տորթ ու այլ պարագաներ։ Հյուրերը պարել, երգել ու զվարճալի խաղերի են մասնակցել, նաեւ բացիկների վրա գրել են իրենց բարեմաղթանքները։

Փոքրիկի համար ծննդյան խնջույքն ավելի քան սպասված էր.«Ալյան հատկապես սիրում է տորթի մոմերը փչելու արարողությունն ու, իհարկե, նվերներ ստանալ: Նա փոքրիկ Մարիայի տարեդարձին անընդհատ կրկնում էր, որ երկուսի ծնունդն է, իսկ Մարիան ավելի խելացի ու համեստ է. նա առավոտյան համբուրեց քույրիկին, երգեց, միայն հարցնում էր՝ կարող է ինքն էլ մոմերը փչել։ Այնքան խելացի իրեն դրսեւորեց, որ չէինք կարող իրեն էլ նվերներ չտալ»:

4 տարեկան Ալվինան


Հոբելյարը մորաքրոջից՝ Լուսինե Թովմասյանից, ստացել է տոնական հանդերձանքը, նվերների շարքում գերակշռում են նույն հեքիաթի հետ կապված պարագաները, այդ թվում՝ ինքնագլդոր(սամակատ)։ Ծնողները մանկական խոհանոցի հավաքածու են նվիրել:

Լուսինե Թովմասյանը՝ փոքրիկ Ալվինայի տարեդարձին


Ի դեպ, Ալվինայի նվերներից մեկն էլ երգի տեսքով է. հեղինակ Սուսաննա Բարսեղյանը մայրիկներին նվիրված երգ է նվիրել.«Աղջիկս շատ է սիրում երգել։ Մի քիչ վոկալ կպարապենք, այնուհետեւ կձայնագրենք, ես էլ, բեմին իրեն տեսնելով, երեւի կհալվեմ:)»,-ասել է Իրինան ու նշել, որ երեխայի տարեդարձը կշարունակվի քոլեջում։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW