×


Իրինա Հարությունյանի որդու առաջին ֆոտոշարքը :)

Իրինա Հարությունյանի երկրորդ երեխան արդեն հինգ ամսական է: Նա ամեն ամիս որդու ծննդյան օրը տորթ է պատրաստում` հրավիրելով մտերիմներին, որոնք, իհարկե, առանց նվերների չեն գալիս:): Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել Դավիթի առաջին լուսանկարները` պատմելով, որ փոքրիկն իրեն նվազագույն անհանգստություն է պատճառում:

Իրինա Հարությունյանը` որդու հետ


«Պահանջում է միայն իր կաթիկը, ուզում է ճիշտ ժամին քնել եւ այլն: Մենք չունենք գիշերները չքնելու խնդիր եւ նմանատիպ այլ բաներ: Շատ խելոք, խելացի ու կազմակերպված տղա է: Արդեն ունի իր սիրելի մուլտֆիլմերը, երգերը: Կարծում եմ` դրան նպաստել են այն զրույցները, որ հղիության ընթացքում ունեցել եմ նրա հետ»,-նշել է նա:

Իրինա Հարությունյանի որդին` Դավիթը


Իրինան փոքրիկին խնամելը գերագույն հաճույք է համարում.«Վերջերս ռեժիսորներից մեկը հարցրեց, թե ուր եմ կորել, ասացի` շատ կարեւոր գործով եմ զբաղված, հետաքրքրվեց` ներկայացում եմ բեմադրել, ասացի` ավելի կարեւոր: Շատ զարմացավ, բայց երբ իմացավ` բալիկ եմ ունեցել, հաստատեց, որ իսկապես կարեւոր գործ եմ արել»:

Իրինա Հարությունյանի որդին` Դավիթը


Դերասանուհին երբեք չի մտածել դայակի օգնությանը դիմելու մասին.«Չեմ կարող օտարին վստահել փոքրիկիս: Դե, պատկերացրեք, մի բան, որ արվում է գումարի համար, ինչքանով կարող է լավը լինել: Միայն մայրիկիս եմ վստահում, նա իմ սեփական դայակն է: Առաջին որդուս ծննդից հետո շուտ եմ աշխատանքի անցել: Այն ժամանակ երիտասարդ էի, մտածում էի` գուցե շատ բաներ չհասցնեմ, բայց այժմ գիտեմ, որ առաջնայինը բալիկիս խնամքն է, նրան ամեն րոպե տեսնելը, իսկ աշխատանքի համար միշտ էլ ժամանակ կլինի: Ոչ ոք չի կարող փոխարինել մայրական խնամքն ու հոգատարությունը, ոչ մի րոպե չեմ ուզում թողնել փոքրիկիս»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իրինա Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW