×


Լայանա.“Սպասում եմ իմ եւ դստերս առաջին հանդիպմանը”

Լայանան օրերն է հաշվում, թե երբ պետք է մայրանա: Հղիության 9-րդ ամսում գտնվող երգչուհին առաջնեկի ծնվելուն սպասում է ամեն վայրկյան: Նա BRAVO-ի հետ զրույցում նշել է` աննկարագրելի ապրումներ ունի.“Բառերով դժվարանում եմ բացատրել զգացողություններս ու երջանկությունս: Անհամբեր սպասում եմ իմ եւ դստերս առաջին հանդիպմանը: Այդ սպասումն ինքնին արդեն շատ հուզիչ է”:

Լայանան


Ապագա մայրիկը պատմել է, որ մեծ հաճույքով ձեռք է բերել փոքրիկի խնամքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները.“Մանկական սայլակը, խաղալիքները, ամեն ինչ պատրաստ է. իրեն ենք սպասում”: Նա նաեւ հավելել է, որ հղիության ողջ ընթացքում ամուսնու հետ զրուցել են իրենց բալիկի հետ.“Ասում են` նորածինը տարբերում է ծնողների ձայնը: Կարծում եմ` մեր պարագայում էլ այդպես կլինի, քանի որ ես ու Ռոլանդը անընդհատ շփվում ենք նրա հետ, միասին լսում ենք տարբեր ոճերի երաժշտություն եւ ֆիլմեր ենք դիտում”:

Լայանան` ամուսնու հետ


“Գոհար” սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհու խոսքով` իր աշխատանքի շնորհիվ դստեր համար արդեն իսկ ստեղծել է երաժշտական միջավայր, ով արդեն հասցրել է լսել տարբեր ժանրերի ստեղծագործություններ, այդ թվում` դասական երաժշտություն:

Ամուսիններն արդեն ընտրել են աղջնակի անունը: Լայանան նշում է, որ այս հարցում հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել.“Այն մեր մայրերի` Էլլայի եւ Գալինայի անունների յուրահատուկ խառնուրդն է. աղջկաս կանվանակոչենք Էլինա: Ե՛վ մենք ենք գոհ, ե՛ւ տատիկները:)”:

Լայանան անհամբեր է, սակայն նաեւ խոստովանում է, որ դեռ մայրիկի դերն այնքան էլ չի պատկերացնում.“Բայց վստահ եմ` երբ նրան գիրկս առնեմ, անմիջապես կզգամ կյանքիս գլխավոր դերի առաքելությունը”:

Լայանան


Երգչուհին երկրպագուներին խոստանում է բալիկի լույս աշխարհ գալուց հետո նոր տեսահոլովակ ներկայացնել, բայց հիմա չի ցանկանում մտածել այդ մասին. “Այս պահին ինձ միայն նոր կարգավիճակս է հետաքրքրում, իսկ աշխատանքի մասին մի փոքր ավելի ուշ կխոսեմ. ուզում եմ վայելել այս քաղցր պահերը”:

BRAVO.am-ը Լայանային մաղթում է թեթեւ ու բարեհաջող ծննդաբերություն:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին