×


Լայանայի դստեր 2-ամյակի անակնկալներն ու լուսանկարները:)

Լայանայի դուստրը` Էլինան, դարձել է 2 տարեկան: Փոքրիկի տարեդարձը ծնողները մեկ օր ուշացումով են նշել՝ մանկական ժամանցի վայրերից մեկում գունեղ տոն կազմակերպելով: Երգչուհին առաջինը BRAVO.am-ին է տրամադրել օրվա լուսանկարները, նաեւ հայտնել է, որ ցերեկույթը հետաձգելու պատճառն աշխատանքային զբաղվածությունն էր:

Լայանան՝ ամուսնու, դստեր եւ սկեսրոջ հետ


Պարզվում է՝ Էլինան իրեն շատ լավ է զգացել հատկապես բեմահարթակին. «Հատկանշական էր, որ սրճարան մտնելուն պես աղջիկս բեմ բարձրացավ եւ չէր ցանկանում իջնել: Գուցե իրականում չէր էլ գիտակցում` ինչ տեղ է, բայց նրան ձգում էր բեմը: Բոլորը կատակում էին՝ տեսնես ում է նման:): Շատ ակտիվ էր, իսկ երբ իր համար երգում էի, շատ ուշադիր լսում էր. ինձ առաջին անգամ բեմում երգելիս տեսավ եւ փորձում էր վերցնել բարձրախոսը»:

Փոքրիկ Էլինան՝ հայրիկի հետ


Մայր եւ դուստր ծննդյան տոնի համար միանման զգեստ էին ընտրել.«Մեր կերպարների, իմ դիմահարդարման եւ քաղցր սեղանի համար շնորհակալ եմ քրոջս` Լիանա Մելքոնյանին՝ միշտ մեր կողքին լինելու եւ իր խորհուրդներով օգնելու համար»,-պատմել է Լայանան եւ հավելել, որ խնջույքի քաղցրավենիքը պատրաստել էր սկեսուրը, եւ հյուրասիրությունից օգտվել են ոչ միայն իրենց հյուրերը, այլեւ կենտրոնի մյուս հաճախորդները:

Լայանան՝ ամուսնու հետ


Աղջնակի տորթի մոմերը փչելիս երգչուհին եւ ամուսինը՝ Ռոլանդ Պողոսյանը, տարբեր երազանքներ են մտապահել, որոնք, իհարկե, վերաբերում են իրենց ընտանիքին:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mans Mark Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին