×


Լայանան դրական զգացողություններ կպարգեւի :)

Լայանան ամառային վառ գույներով համեմված տեսահոլովակ կներկայացնի հանրությանը, որի նկարահանումները տեղի են ունեցել օրերս` Երեւանում:): “Կամաց-կամաց” երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանն, իսկ ձայնագրման աշխատանքներն իրականացրել է “Duetro” ստուդիան:

Լայանան` "Կամաց-կամաց" տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է, ոճաբանը` Արայիկ Գաբաջյանը, այս անգամ եւս որպես հերոսուհի հանդես է գալիս հենց երգչուհին.“Շատ հաճելի է երգեցողությունը զուգորդել դերասանուհու մասնագիտությամբ. սիրում եմ կերտել կերպարներ: Ինձ հետ նկարահանվել են նաեւ "A-Era" խմբի պարուհիները: Այս հոլովակս բարձր տրամադրություն կհաղորդի դիտողներին”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Լայանան` "Կամաց-կամաց" տեսահոլովակի նկարահանումներին


“Կամաց-կամաց”-ի պրեմիերան նախատեսված է այս ամիս, իսկ մինչ այդ Լայանան իր նոր երգը ներկայացնում է մտերիմներին եւ լսում նրանց կարծիքները.“Ուրախ եմ, որ այն դրական զգացողություններ է պարգեւում եւ կարող է հաճելի օր ապահովել բոլորին”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լայանան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW