×


Լանա Խաչատրյանը` Հունաստանից Երեւան` իր 24-ամյակի խնջույքին :)

Լանա Խաչատրյանն օրեր առաջ է վերադարձել Հունաստանից, որտեղ եղել է առաջին անգամ: Նա 20 օրով մեկնել էր Աթենք` տեսնելու իր քրոջն ու մասնակցելու նրա նորածին երեխայի մկրտությանը:

Լանա Խաչատրյանը դարձել է 24 տարեկան


BRAVO.am-ի հարցին, թե ում հետ է ճամփորդել, երգչուհին պատասխանել է`  միայնակ, իսկ օդանավակայանում հանդիպել է Սիրուշոյին, որը հանգստի մեկնելիս է եղել հունական Միկոնոս կղզի.“Ես չհասցրի կղզիներում լինել, բայց շրջել եմ Աթենքում, տեսել Ակրոպոլիսը, հանգստացել ծովափին, նաեւ մասնակցել հույն երգիչ Նիկոս Վերտիսի համերգին: Վերադարձիցս հետո նկատեցի, որ նրա երգերը պոպուլյար են Հայաստանում”:

Հուլիսի 1-ին էլ Լանան Երեւանում նշել է 24-ամյակը.“Ծննդյանս օրվա նախորդ երեկոյան ընկերներիս հետ շատ լավ ժամանակ էինք անցկացնում, եւ ես իրոք մոռացել էի տարեդարձիս մասին: Ուղիղ կեսգիշերին ծաղիկներով եւ նվերներով շնորհավորեցին… Երեք օր է` այնքան դրական լիցքեր ու մաղթանքներ եմ ստանում, որ շատ շոյված եմ ու շնորհակալ”:

Լանա Խաչատրյանն Աթենքում


Երգչուհին ինչպես նախորդ տարի` 23-ամյակին, այնպես էլ այս անգամ տարեդարձը նշել է աղջկական միջավայրում.“Քանի որ ընկերուհիներիս վաղուց չէի հանդիպել, նրանց ասացի ժամն ու վայրը, ես էլ դուրս գալուց կես ժամ առաջ սկսեցի պատրաստվել: Ոմանք Հայաստանում չեն ապրում. մեկը Միացյալ Նահանգներից է եկել, մյուսը` Մոսկվայից, ծննդյան օրս էլ լավ առիթ էր` միմյանց տեսնելու ու կլոր սեղանի շուրջ հաճելու զրույց ունենալու: Անկախ տեղից ու պայմաններից` լավ ընկերախմբի հետ միշտ էլ տոները լավ են անցնում”:

Լանա Խաչատրյանը եւ Անահիտ Շահբազյանը


Լանա Խաչատրյանի խոսքով` ուղեւորության ընթացքում հասցրել էր կարոտել իր ընտանիքի անդամներին եւ նշանածին` Տիգրանին.“Առաջին անգամ չէ, որ երկար ժամանակով մեկնում եմ երկրից, բայց այս անգամ շատ կարոտած եմ վերադարձել. 20 օրն ինձ համար երկար տեւեց: Բայց կարոտը լավ բան է, եւ ամեն անգամ մեկնելիս ոչ միայն մարդկանց եմ կարոտում, այլեւ Երեւանն ավելի եմ սիրում”:

BRAVO.am
Լուսանկարները` Լանա Խաչատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW