×


Լանա Խաչատրյանի եւ դստեր առաջին լուսանկարը :)

Լանա Խաչատրյանն ամառվանից վայելում է մայրության բերկրանքը: BRAVO.am-ը տեղեկացրել է, որ հունիսին ծնվել է երգչուհու եւ ամուսնու` Տիգրան Մարտիրոսյանի առաջնեկը, այսօր արդեն նորաթուխ մայրիկը փոքրիկի հետ առաջին լուսանկարն է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:):

Լանա Խաչատրյանը` դստեր հետ


Հիշեցնենք, զույգը դուստր է ունեցել: Աղջնակին անվանակոչել են Նունե: Երգչուհին մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ իր կյանքի այս գեղեցիկ փուլում ժամանակավորապես դադարեցրել է երաժշտական գործունեությունը, վարում է մայրերին հատուկ կենսակերպ:

Լանա Խաչատրյանը


“Երբ որեւէ փոփոխություն է լինում, կենտրոնանում եմ դրա վրա` նոր իրավիճակին հարմարվելու համար. միշտ այսպես է: Արդյունքում, իհարկե, անկախ իմ կամքից, փոքր-ինչ տուժում են մյուս գործերս, սակայն վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի”,-ասել էր Լանան:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Լանա Խաչատրյանի անձնական արխիվից եւ Alart Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին