×


Լանա Խաչատրյանի ընտանեկան նոր լուսանկարներն ու երգը :)

Ամուսնությունից հետո երգարվեստում դադար վերցրած Լանա Խաչատրյանին BRAVO.am-ն անդրադառնալու առիթ էր ունեցել նախորդ ամռանը, երբ երգչուհին կնքել էր դստերը` սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով մկրտության արարողության լուսանկարները:

Լանա Խաչատրյանը` դստեր հետ


Երգչուհին օրերս էլ մեկուկես տարեկան դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել`  գրառում կատարելով, որ Կանանց միջազգային օրն անցկացրել է Կիեւում:

Լանա Խաչատրյանի ամուսինն ու դուստրը


Նշենք, որ Լանան օրերս զբաղված է եղել նոր երգի ձայնագրություններով: Երգահան Շուշան Սարգսյանի եւ խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի «Good Bye» զուգերգը երգչուհին կատարում է Արտակ Մելքոնյանի հետ:

BRAVO.am
Լուսանկարները` Լանա Խաչատրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին