×


Լեդի Գագան, Էմինեմը, Ջոլին, Քեմփբելը, Ագիլերան եւ մյուսները ՝Դեւիդ ԼաՇապելի սկանդալային լուսանկարներում

Լուսանկարիչ, ռեժիսոր Դեւիդ ԼաՇապելը «սյուրեալիստական գլամուրի» արքաներից է: Նրա «ձեռքի տակով» են անցել Անջելինա Ջոլին, Լեդի Գագան, Քրիստինա Ագիլերան, Մադոննան, Պամելա Անդերսոնն ու այլ հայտնիներ: Համաշխարհային բրենդերն ու հայտնի աստղերը, քաղաքական գործիչներն ու ֆեշն-աշխարհի ներկայացուցիչները «հերթ են կանգնում» նրա հետ համագործակցելու համար:

Անջելինա Ջոուլին


Դեւիդ ԼաՇապելին բնութագրելիս ասում են, որ այդ լուսանկարիչը կարող է ամենահասարակն ու տաղտկալին օրիգինալի ու հիասքանչի վերածել, գռեհիկը` հիասքանչի, տխուրը` ուրախի, հիմարը` ինտելեկտուալի: Նրա յուրաքանչյուր լուսանկար կարելի է սկանդալային համարել` սկսած կերպարներից մինչեւ ինտերիերն ու վառ գույները: Հայտնիների համար ստեղծած կերպարները երբեմն անիրական են ու ֆանտաստիկ, բայց հենց այդպիսին է լուսանկարչի ձեռագիրը:

ԼաՇապելն իր առաջին ֆոտոշարքը իրականացրել է լեգենդար Էնդի Ուորհոլի «Interview» ամսագրի համար, այսօր արդեն հենց ինքը` լուսանկարիչը, ամենապահանջված ու բարձր վարձատրվողներից մեկն է լուսանկարչական ինդուստրիայում:

Լեդի Գագան


Նրա ոճը լուսանկարների ու սյուրեալիզմի միասնությունն է: Քննադատները բնորոշում են ԼաՇապելի աշխատանքները որպես «ռեպորտաժային սյուրեալիզմ»:  Այսօր ձեզ ենք ներկայացնում լուսանկարչի հայտնի ու ինքնատիպ ֆոտոներից մի քանիսը, նաեւ տարօրինակ կերպարներով հայտնիների լուսանկարները:

Bravo.am
Աղբյուրը` davidlachapelle.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին