×


Լիա Զախարյան. “Հետաքրքրությունը կբավարարվի անակնկալով”

“Խաղ իմ կանոններով”, “Իմ փոքրիկ փեսացուն” եւ գեղարվեստական այլ ֆիլմերում ու հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո Լիա Զախարյանն այս շրջանում զբաղված է ուսմամբ: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հանձնում է ընթացիկ քննությունները:

Լիա Զախարյանը


“Կարճատեւ դադարից հետո կվերսկսեմ աշխատանքներս”,-ասել է նա եւ հավելել, որ բացի դիվանագիտության ասպարեզում հմտանալուց, դերասանի վարպետության դասեր է ստանում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում. “Ցանկանում եմ լրացնել մասնագիտական բացը: Վստահ  եմ, որ կուրսղեկիս` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի շնորհիվ մասնագիտական շատ նրբությունների կտիրապետեմ”:

Լիա Զախարյանը


Գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելը Լիա Զախարյանին փորձառություն ձեռք բերելու մեծ հնարավորություն է տվել.“Սովորեցի կերպար վերլուծել եւ հերոսի գիծը մինչեւ վերջ պահել, իսկ սերիալում այն սերիաների հետ համընթաց փոփոխությունների է ենթարկվում”:

Դերասանուհին տեղեկացրել է, որ նորություն կունենա գարնանը.“Փակագծերը դեռ չեմ բացի: Միայն նշեմ, որ հանդիսատեսի հետաքրքրությունը կբավարարվի անակնկալով”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիա Զախարյանի անձնական արխիվից եւ “CENI” ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW