×


Լիա Զախարյան.“Նվերներիս համար պահանջվեց երեք ավտոմեքենա:)”

Անձնական երջանկություն  եւ հաջողություններ աշխատանքում. երեկ` հոկտեմբերի 1-ին, այս բարեմաղթանքներին է արժանացել Լիա Զախարյանը, իսկ առիթը ծննդյան տարեդարձն էր: Դերասանուհին դարձել է 22 տարեկան:

Լիա Զախարյանը


“Կեսգիշերին նշեցի հարազատներիս հետ, առավոտյան` համալսարանում, իսկ տոնական օրը եզրափակեցի ընկերուհիներիս շրջապատում. աղջկական փարթի էինք կազմակերպել:): Իմ սիրելի շոկոլադից մինչեւ թանկարժեք նվերներ եմ ստացել”,-BRAVO.am-ին ասել է հոբելյարն ու հավելել, որ այսօր էլ կնշի նկարահանման հրապարակում:

Տարեդարձի օրը դերասանուհին միշտ երազանք է պահում, որն, իր խոսքով, անպայման կատարվում է.“Երեւի անսահման հավատից է կամ մեծ ցանկությունից: Այս անգամ անգին երազանք եմ պահել` կապված ապագա երջանիկ կյանքի հետ: Խոստանում եմ իրականանալուն պես բարձրաձայնել այդ մասին”:

Լիա Զախարյանը


Լիայի համար ամենահիշարժանը 20-ամյակի խնջույքն է.“Այդ շրջանում նկարահանվում էի “Եռաչափ սեր” սերիալում, որի անձնակազմին, ինչպես նաեւ հարազատներիս, ընկերներիս, ծանոթ-անծանոթ մարդկանց հրավիրել էի ինձ հետ նշելու: Աննկարագրելի ուրախ ժամանակ անցկացրինք. այնքան եմ պարել… Սրահից համոզելով են տուն տարել: Իսկ նվերներիս համար պահանջվեց երեք ավտոմեքենա:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիա Զախարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին