×


Լիա Զախարյանի տոնական ֆոտոշարքն ու լուսանկարչի «պարտադրանքը» :)

Լիա Զախարյանն անհամբերությամբ սպասում է տարեմուտին: Նա մոտ օրերս կզարդարի իր սենյակն ու կպատրաստի նվերները, իսկ Ամանորի թեմատիկայով ֆոտոշարք արդեն իսկ հասցրել է իրականացնել՝ լուսանկարներն ու տեսանյութն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:

Լիա Զախարյանը


«Մտահղացումը Տյոմ Հարությունյանինն է: Այլ ֆոտոշարքի առիթով էինք հանդիպել. գործնական լուսանկարներ պետք է ստանայինք պորտֆոլիոյիս համար, բայց վերջում տոնական տրամադրություն ստեղծվեց «All I Wont For Christmas Is You» եւ  «Let It Snow» երգերի ներքո»,-պատմել է Լիան եւ հավելել, որ Նոր տարին իր ամենասիրելի տոնն է՝ ավելի սպասված, քան կանանց տոներն ու տարեդարձը:

«Շանթ»-ի «Փոխնակ մայրը» սերիալում Մաշայի դերակատարը հավատում է Ամանորի հրաշքներին: Ամեն անգամ տարեմուտի գիշերը երազանք է մտապահում, ասում է` միշտ իրականանում են: Թեեւ չի ցանկանում ասել` ինչ է խնդրելու Ձմեռ պապիկից, բայց վստահեցրել է, որ հենց նա կատարի խնդրանքը, կբարձրաձայնի:):

Լիա Զախարյանը


Խոսելով նկարահանման ընթացքից՝ Լիան ասել է, որ Տյոմի հետ աշխատանքն ուրախ է անցնում՝ երաժշտությամբ, հումորով եւ զավեշտալի դեպքերով.«Երբ քաղցած ենք լինում, մտածում ենք՝ ընդմիջենք, թե ավարտելուց հետո սնվենք: Հաղթում է Տյոմը. ընդմիջում ենք, ինչից հետո քունս տանում է, ակտիվությունս` կորչում: Այդպես մեր աշխատանքն ավելի երկար է տեւում»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Տյոմ Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին