×


Լիանա.«Երկար եմ պատրաստվել ու սպասել»

Շուրջ վեց տարվա դադարից հետո Լիանան նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել, որը կարող եք դիտել այստեղ: Հարսանեկան թեմայով երգերին ավելացել է եւս մեկը՝ «Շնորհավոր լինի»-ն: Ինչպես երգչուհին է BRAVO.am-ի հետ զրույցում նշել, այն նվիրված է վերջերս ամուսնացած մի զույգի։ 

Լիանան՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին


Իր վերադարձի տեսահոլովակի համար Լիանան երկար է նախապատրաստվել՝ փոխել է ոճն ու նիհարել է։ Ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, իսկ զգեստների դիզայները Միկա Դանիելյանն է.«Երգը նվիրված է մի աղջկա, որի հարսանիքին այն կատարել եմ։ Որոշված էր, որ տեսահոլովակ կլինի, բայց իրական հարսի ու փեսայի փոխարեն դերասաններ են նկարվել։ Հարսանեկան թեմայով երգերը շատ են, բայց հարսին զգեստը հագցնելու ավանդույթի մասին երգերը շատ չեն։ Մեր նպատակն է՝ երգն այնքան սիրվի, որ հիթ դառնա։ Շատ կցանկանամ, որ հարսանիքներին երգեն»։

Երգչուհու խոսքով՝ երաժշտական դադարի հիմնական պատճառը երեխան էր: Նրա տղան դարձել է 5,5 տարեկան.«Շատ ակտիվ երեխա է, մանկապարտեզ է հաճախում։ Կենտրոնացել էի որդուս խնամքի վրա, բեմ վերադարձս անընդհատ հետաձգում էի»։

Լիանայի որդին


Շիկահեր դարձած երգչուհին նշում է, որ կտրուկ փոփոխություն անելու ցանկություն ուներ.«Հոգնում եմ նույն սանրվածքից, որոշեցի արտաքինումս նորություն մտցնել։ Դեռեւս շիկահեր եմ, երբ ձանձրանամ, վարսերիս գույնը նորից կփոխեմ։ Հնարավոր է՝ հաջորդ հոլովակում ուրիշ ոճում լինեմ»։

Հաջորդ երգի թեման նա գաղտնի է պահում՝ վստահեցնելով, որ երբ բարձրաձայնում է, ուրիշները կրկնօրինակում են.«Ես էլ ստիպված իմ մտքերից հրաժարվում եմ, այդ պատճառով դեռ չեմ պատմի։ Երգի հեղինակներն Անուշ Ալեքսանյանն ու Ավետ Բարսեղյանն են։ Միահամուռ ուժերով նոր երգ գրեցինք։ Վերջերս նաեւ հարազատ քրոջս՝ Լիլիթի հետ զուգերգ կատարեցի։ Նա բժիշկ է, բայց երազում էր երգել, մենք էլ կատարեցինք նրա երազանքը։ Միգուցե «Ով է հորինել» զուգերգն էլ առաջիկայում տեսահոլովակ ունենա»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Լիանան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին