×


Լիդիա Գրիգորյան.“Հուսով եմ` երկրորդն աղջիկ կլինի”

Այս տարին դերասաններ, տատուի վարպետներ Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանը դիմավորեցին իրենց 5 ամսական առաջնեկի հետ: Այսօր արդեն զույգի կյանքում ամենակարեւոր մարդը հաճախում է մանկապարտեզ, հաճույքով շփվում է հասակակիցների հետ, իսկ կարոտում է ծնողներին, թե ոչ, BRAVO.am-ին պատմել է նրա մայրիկը:

Լիդիա Գրիգորյանը


“Սկզբում սիրտս ճմլվում էր, մտածում էի` ինչպես կհարմարվի, ես ինչպես եմ դիմանալու… Բայց թատրոնում փորձերը սկսվել էին, մայրս եւ սկեսուրս նույնպես աշխատում են, եւ այլ կերպ հնարավոր չէր: Հիմա ամեն օր տղայիս տանում եմ մանկապարտեզ, գնում եմ աշխատանքի, հետո էլ շտապում նրա հետեւից”,-պատմել է Լիդիան եւ հավելել.“Ի զարմանս ինձ, նա հենց առաջին օրվանից, այդքան երեխա տեսնելով, մոռացավ մեր գոյության մասին:): Իրականում, երբ ինձ տեսնում է, այնպես ամուր է գրկում, զգում եմ, որ կարոտում է”:

Լիդիա Գրիգորյանը որդու` Էդուարդի հետ


Էդուարդի ծնվելուց հետո Լիդիայի եւ Գագիկը կյանքը լիովին փոխվել է.“Կան այնպիսի խնջույքներ, որոնց չեմ մասնակցում` մտածելով` մեր ծնողները հոգնած կլինեն, քանի որ ամբողջ օրը խնամել են երեխային: Բացի այդ, օրվա ընթացքում այնքան եմ կարոտում, որ ուզում եմ երեկոյան իր հետ լինել: Եթե մայրս եւ սկեսուրս չօգնեին, շատ դժվար կլիներ, Աստված տա, միշտ իմ կողքին լինեն”:

Լիդիան, լինելով հոգատար մայրիկ, նշում է` երբեմն չափից դուրս ուշադրությունը խանգարում է.“Կարող եմ ասել, որ բավական համարձակ եմ, նաեւ շատ կարդում եւ ուսումնասիրում եմ երեխայի խնամքին, դաստիարակությանը վերաբերող հոդվածներ, գրքեր”:

Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի որդին` Էդուարդը


Դերասանուհու խոսքով` էդուարդի ամենասիրելի խաղընկերը հայրն է.“Մի անգամ ամուսինս զանգեց եւ հարցնում է, թե որտեղ է իր ավտոմեքենայի բանալին, ես էլ խորհուրդ տվեցի երեխային դիմել:): Պարզվում է` գցել էր մահճակալի տակ: Միշտ շեշտում եմ` ճիշտ կանի, եթե սկսի կիրառել “չի կարելի” արտահայտությունը”:

Լիդիայի խոսքով` մեկ երեխայով չեն սահմանափակվի.“Սիրում եմ, երբ ընտանիքում տարբեր սեռի երեխաներ են լինում: Ամուսինս էլ աղջիկ է ուզում, պարզապես զգում եմ, որ հիմա ֆիզիկապես չեմ հասցնի աշխատանքի հետ: Բայց հուսով եմ` երկրորդն աղջիկ կլինի”:

Տեքստը`Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW