×


Լիդիա Գրիգորյանի անսպասելի նվերն ամուսնուց :)

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, տատուի վարպետ Լիդիա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այսօր 29-ամյակը տոնում է աշխատանքային մթնոլորտում:): Նա կարծում է` յուրաքանչյուր տարիքում կինը յուրովի գեղեցիկ է, ուստի երբեւէ տարիքը թաքցնելու խնդիր չի ունենա:

Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանը


Կեսգիշերին հոբելյարին անակնկալ են մատուցել իր եւ ամուսնու ընկերները. “Տորթով, փուչիկներով եկան մեր տուն, եւ շատ ուրախ ժամանակ անցկացրինք”: Իսկ թե ինչպիսին կլինի երեկոն, Լիդիան չգիտի.“Գագիկն անակնկալների սիրահար է, եւ դեռ չգիտեմ` ինչ է մտահղացել: Առհասարակ տարեդարձիս երբեք շատ լուրջ չեմ վերաբերվել: Պատճառն այն է, որ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել. մի փոքր ամաչում եմ”:

Սիրելի մայրիկին համբույրով շնորհավորել է նաեւ փոքրիկ Էդուարդը.“Ասացի` մամային պաչիկ արա, այսօր իմ ծնունդն է: Համբուրեց: Տղաս պարզ չի խոսում, չինարեն ինչ-որ բաներ է ասում: Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի պարզ խոսի, արտահայտվի”:

Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը


Ինչ վերաբերում է նվերներին, դերասանուհին կարեւորում է բոլորը, սակայն առանձնացրել է ամիսներ առաջ ամուսնու նվիրած ավտոմեքենան.“Երեւի թե ինձ համար ամենաանսպասելի նվերն է եղել, քանի որ միշտ վախեցել եմ վարելուց: Ինձ թվում էր` չի ստացվի: Հիմա ես այնպես եմ վարում, որ Գագիկն է վախենում:)”:

Լիդիան, որպես կին, մայր եւ դերասանուհի, ունի շատ նպատակներ եւ մի երազանք. “Շատ եմ ուզում աղջիկ ունենալ: Անհամբեր սպասում եմ այդ օրվան”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիդիայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW