×


Լիլի Ավագյան.«Շնորհակալ եմ Արմենին ինձ հանդուրժելու համար:)»

Լիլի Ավագյանն ամռանը Հայաստան այցելելուց հետո այսօր կրկին հայրենիքում է: Ամերիկաբնակ հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, որը վերջերս է իրականացրել Երեւանում` համագործակցելով լուսանկարիչ Արմեն Աղայանի հետ:

Լիլի Ավագյանը


«Առաջին ալիքի առավոտյան ծրագրի ժամանակ ծանոթացա հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի հետ, ումից էլ իմացա ամուսնու՝ Արմենի մասին: Հետո էլ ընկերուհիս՝ դերասանուհի Արփի Գաբրելյանը, պատմեց նրա մասին, ու մենք ծանոթացանք, օրեր անց էլ իրականացրինք լուսանկարահանումը»,- պատմել է Լիլին:

Նա մեզ հետ զրույցում հայտնել է, որ սա իր երեւանյան առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքն է.«ԱՄՆ-ում շատ եմ մասնակցել լուսանկարահանումների, ցանկություն ունեի իմ սիրելի քաղաքում էլ նկարվել: Քանի որ Երեւանն այնքան էլ լավ չգիտեմ, վայրերի ընտրությունը լուսանկարչինն է եղել: Մենք նկարվում էինք, մարդիկ անցուդարձ անում ու մեզ նայում, հաճախ նաեւ խանգարում:): Շնորհակալ եմ Արմենին ինձ հանդուրժելու համար. մեկուկես ժամ ուշացել էի, ամբողջ ընթացքում էլ հեռախոսազանգերի էի պատասխանում:)»:

Լիլի Ավագյանը


Հաղորդավարուհին լուսանկարվել շատ է սիրում, բայց համացանցում հազվադեպ է նկարներ հրապարակում.«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց ամեն մի քայլը նկարում ու հրապարակում են: Մարդու նեղ անձնական կյանքը չպետք է երբեք ուրիշների քննարկման թեման դառնա: Սելֆիամոլ չեմ ու չեմ կարծում, որ մի օր կլինեմ»:

Վերհիշելով իր առաջին ֆոտոշարքը՝ Լիլին պատմել է.«11 տարեկան էի, ինձ թվում էր՝ սիրուն գրիմ են անելու, եւ ավելի մեծական տեսք եմ ունենալու: Նկարիչը բնական լուսանկարներ ստանալու համար որոշեց ոչինչ չանել, ինչից շատ էի հիասթափվել ու տխրել:)»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Արմեն Աղայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին