×


Լիլի Դավթյան.“Կարծես, ավանդույթներին խիստ հետեւող տատիկ լինեմ:)”

BRAVO.am-ը ներկայացնում է լուսանկարիչ Տիգրան Biface Լորսաբյանի նոր ֆոտոշարքը, որի հերոսուհին “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնի դերասանուհի Լիլի Դավթյանն է: Բնության գրկում արված աշնանային ֆոտոշարքից հետո Լիլին ու Տիգրանը երկրորդ անգամ են համագործակցում:

Լիլի Դավթյանը


“Princess” կոչվող կերպարի բոլոր դետալների մտահղացումը լուսանկարչինն է, դերասանուհու վարսահարդարումն արել են Հարութ Ջուլհակյանն ու Նանո Գեւորգյանը, դիմահարդարումը` Լիանա Այվազյանը, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի հանդերձասրահից էլ գտել են բեմական այս զգեստը:):

Լիլի Դավթյանը


“Տիգրանն ուզում էր արվեստի շնչով լուսանկարներ ստանալ եւ միօրինակ դիրքերով մոդեռն ֆոտոշարքի փոխարեն ինձ առաջարկեց կերպարանափոխվել ու տարբերվել: Թելերն էլ մեզ ավելի օգնեցին հին ժամանակների կնոջ կերպարն ընդգծելու համար: Երբ հայելու մեջ նայեցի, ինքս ինձ բոլորովին նման չէի, նույնիսկ Տիգրանին հարցրի` արդյոք շատ տգեղ չեմ այս կերպարով:)”,-մեզ հետ զրույցում պատմել է Լիլի Դավթյանը:

Նրա խոսքով` լուսանկարվելիս կիրառել է իր դերասանական հմտությունները. “Աչքերիս մեջ մի քիչ տխրություն ու ցավ, մի քիչ էլ դաժանություն կա: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ֆոտոմոդելի աշխատանքը հեշտ է, բայց պետք է կարողանաս ֆոտոխցիկի առջեւ քո միմիկաները ճիշտ արտահայտել, որ լուսանկարն ասելիք ունենա: Ուրախ եմ, որ այս ֆոտոշարքի մասին պրոֆեսիոնալ լուսանկարիչներն արդեն դրական կարծիքներ են հայտնել”:

Լիլի Դավթյանը


Լիլիի կարծիքով` այսօր դժվար է գտնել նման ոճով հագնվողների, բայց դեմ չէր լինի զուսպ արտաքինով կանանց հաճախ տեսնել.“Այժմյան հայուհիները բոլորովին կապ չունեն այս համեստ կերպարիս հետ. կարծես, ավանդույթներին խիստ հետեւող տատիկ լինեմ: Թեեւ կցանկանայի, որ հիմա էլ աղջիկներն իրենց ապրելակերպով ու հագուկապով զուսպ լինեին: Եվ այս դեպքում մասնագիտությունն ապրելակերպի հետ բոլորովին կապ չունի. բեմի հետ կապ ունեցող կանայք միգուցե ավելի ազատ թվան, բայց առօրյա կյանքում փորձում են զուսպ լինել, որովհետեւ հանրության ուշադրությունը երգչուհիների, դերասանուհիների հանդեպ մեծ է: Արդեն հնացել է այն կարծրատիպը, թե դերասան ես, ուրեմն ավելի ազատ ես”:

BRAVO.am
Լուսանկարները` Տիգրան Biface Լորսաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին