×


Լիլի Սարգսյանը

Լիլի Սարգսյանը չի անցել «Միսս աշխարհ 2017»-ի եզրափակիչ

Չինաստանի Սանյա քաղաքում այսօր կկայանա «Միսս աշխարհ 2017» գեղեցկության միջազգային մրցույթը, որին առաջին անգամ ներկայացուցիչ ունի նաեւ Հայաստանը։ «Միսս Արմենիա 2017»-ի հաղթող Լիլի Սարգսյանը, սակայն, չի անցել եզրափակիչ փուլ։

Հեղինակավոր մրցույթի կանոննների համաձայն՝ նախքան եզրափակիչը մեկ ամիս շարունակ աշխարհի 118 երկրի գեղեցկուհիներ Չինաստանում մասնակցել են տարաբնույթ մշակութային միջոցառումների ու մրցույթների, որոնց արդյունքում էլ լավագույն 40 հոգին հնարավորություն են ստացել ներկայանալու բեմահարթակում։ Գեղեցկության միջազգային մրցույթը մեկնարկից մինչեւ եզրափակիչը տեւում է ուղիղ մեկ ամիս:

Լիլի Սարգսյանը


«Միսս աշխարհ 2017»-ում ընթացել է «Head to Head Challenge» փուլը, 118 մասնակիցները բաժանվել են 20 խմբի, ենթախմբերում ներկայացել հոլովակներով ու պատասխանել հարցերի` գլխավոր տիտղոսին արժանանալու հնարավորություն ձեռք բերելու համար։ Լիլիի հետ նույն ենթախմբում էին Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Յամայկայի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները, առնանց քվեարկությամբ հաղթող է դարձել Ֆրանսիան։

BRAVO.am-ը փորձեց կապ հաստատել Լիլի Սարգսյանի հետ, սակայն չհաջողվեց նրա հետ զրուցել։ Նշենք, որ Հայաստանում հաղթելուց հետո 172սմ հասակով 17-ամյա ուսանողուհին հայտնել էր, որ կփորձի պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային բեմահարթակում։

BRAVO.am
Լուսանկարները` Լիլի Սարգսյանի ֆեյսուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին