×


Լիլիթ Կարապետյանի ծովափնյա հանգիստը եւ որդու «փախչելու» առիթը :)

Լիլիթ Կարապետյանն ամառային արձակուրդն անցկացրել է Եգիպտոսում: Մայրիկի եւ որդու հետ ծովափնյա հանգստի մեկնած երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ անմոռանալի օրեր են ունեցել, նաեւ տրամադրել է ճամփորդության լուսանկարները:

Լիլիթ Կարապետյանը


«Ոչ միայն առաջին անգամ էինք Եգիպտոսում, այլեւ որդուս հետ առաջին անգամ էի հանգստանալու մեկնել: Տղաս շատ ոգեւորված էր»,-պատմել է նա եւ հավելել.«Ինքս միշտ վախեցել եմ ջրից, իսկ որդիս, հակառակը, ջրի խենթ է. նախաճաշից հետո անմիջապես լողավազան էր գնում: Վերջերս լողի մի քանի պարապմունքի է հաճախել եւ հանգստի ընթացքում ցուցադրում էր այն բոլոր հնարքները, որոնք հասցրել էր սովորել»:

Լիլիթ Կարապետյանը՝ որդու հետ


Երգչուհու խոսքով՝ այս անգամ պասիվ հանգիստ է ընտրել՝ ողջ օրն ընտանիքի հետ հյուրանոցային համալիրում անցկացնելով.«Ոչ մի տուր չենք վերցրել, թեեւ առաջին անգամ էինք Եգիպտոսում: Հետաքրքիրն այն էր, որ մինչեւ մեկնելը լսել էի եւ Կարենին ասել, որ ուղտ չենք նստելու, քանի որ հնարավոր է՝ նրանք մեզ շատ հեռու տանեն: Տղաս էլ ծովափին հենց ուղտ էր տեսնում, փախչում էր. այդպես էլ չկարողացա համոզել, որ նստի, նկարվի եւ իջնի:)»:

Լիլիթը պատմել է, թե հանգստի ընթացքում ինչն է առավել ուրախացրել տղային.«Առաջին օրը, երբ հյուրանոց գնացինք, մեր անկողնու վրա սրբիչներից շատ հետաքրքիր կենդանիներ էին ստացել: Կարենս շատ էր հավանել, ամեն առավոտ արթնանում էր, 2 դոլար էր դնում անկողնու վրա, եւ մինչեւ մենք իջնում էինք նախաճաշելու, մեր անկողնու վրա հերթական գեղեցիկ պատկերը մեզ էր սպասում»:

Լիլիթ Կարապետյանը


Երգչուհին նշել է, որ որդին շատ ընկերներ է հասցրել ձեռք բերել. «Հյուրանոցի սպասասրահի աշխատակիցներից մինչեւ արաբ երեխաներ նրա ընկերներն էին: Լողավազանում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ջրային տարբեր խաղալիքներով էր խաղում: Բոլոր այն խաղալիքները, որ հանգստի ժամանակ նրա համար գնել էի, նվիրում էր արաբ երեխաներին, իր ընկերներին: Միայն մի խաղալիք է իր հետ Հայաստան բերել. այն մեր ընկերներից մեկն էր գնել, եւ տղաս, փաստերն, շատ լավ գիտեր, որ դա չպետք է նվիրի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Կարապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին