×


Լիլիթ Մուրադյանը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին

Այս ամիս լրացել է Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի ամուսնության մեկ տարին, իսկ ամիսներ անց կծնվի այս գեղեցիկ զույգի առաջնեկը:): Առաջին ալիքի առավոտյան ծրագրի հաղորդավարները երեկ օրն անցկացրել են աշխատանքային մթնոլորտում` գործընկերների հետ վարելով տոնական եթերը, երեկոյան արդեն Լիլիթը կայքերից մեկում կարդացել է իր մասին մեկնաբանություններ, որոնց պատասխանել է ստորեւ ներկայացված գրառմամբ: 

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը


«Իմ քաղաքի սիրուն աղջիկները այնքաաաան սրտացավ են ամուսնուս համար, որ նա գեղեցկուհիների հոծ բազմության մեջ ընտրեց ինձ՝ մի աղջկա, ում միայն տեսքը սարսափ է ներշնչում մարդկանց։ Ես հայցում եմ Ձեր ներողամտությունը, եթե ակամայից իմ տգեղ արտաքինով երբեւէ վախեցրել եմ Ձեզ, եւ ստորեւ տեղադրում եմ լուսանկարս` ի նշան նրա, որ սերը գեղեցկություն չի պահանջում, եւ ես չեմ ամաչում իմ անճոռնի արտաքինից»,-գրել է հաղորդավարուհին:

Լիլիթ Մուրադյանը


BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին