×


Լիլուի «Հիմա կամ Երբեք»-ի վրաստանյան նկարահանումները

Լիլուն իր նոր` «Հանդիպել եմ» տեսահոլովակը ներկայացնելուց գրեթե մեկ ամիս անց կրկին նորություն ունի: Մոտ օրերս  կկայանա երգչուհու  նոր` «Հիմա կամ երբեք»  տեսահոլովակի  պրեմիերան:  Ինչպես «Հայաստան», «Քեզ», այնպես էլ այս երգի խոսքերի հեղինակը Լիլուն է, երաժշտությունն ու գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը: Ի դեպ, Նիկը հանդես է եկել նաեւ որպես տեսահոլովակի ռեժիսոր:

Լիլուն


Երգչուհու պրոդյուսերը` Լիլինան, BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ տեսահոլովակի նկարահանումները  հիմնականում տեղի են ունեցել Վրաստանում` մասնավորապես Բաթումում: Տեսարաններից մեկում էլ կտեսնեք  Երեւանը:

Լիլուն


«Նկարահանումներն երկրից դուրս իրականացրեցինք, եղան թե բարդ, թե թեթեւ պահեր»  ,-ասել է  երգչուհու պրոդյուսերն ու հավելել, որ տեսահոլովակն այժմ մոնտաժման փուլում է: Մեզ հետ զրույցում Լիլինան նշել է, որ նկարահանման հրապարակում բազմաթիվ զվարճալի դեպքեր են եղել ու պրեմիերայից հետո կհրապարակեն նաեւ չստացված կադրերը:

Լիլուի պրոդյուսերի խոսքերով` երգչուհին առաջիկայում պատրաստվում է թողարկել իր 4-րդ ձայնասկավառակը. այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին