×


Լիլուի “Հանդիպել եմ”-ի բարդ նկարահանումները

“Հանդիպել եմ”` այսպես է կոչվում Լիլուի նոր երգը, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մայիսի 7-ին: Երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերը Գրիգոր Կյոկչյանինն են, տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, ոճաբանը`Արմեն Գալյանը, իսկ բեմադրող պարուսույցը` Վիկա Մարտիրոսյանը:

Լիլուն


Երգչուհու պրոդյուսերը` BRAVO.am-ին հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ մեկ ամիս, իսկ նկարահանումը բավական բարդ է եղել.“Հիշում եմ` նկարահանման հրապարակում 25 ժամ աշխատելուց հետո համոզում էի Լիլուին, որ ավարտին հասցնենք… Անչափ շնորհակալ ենք ստեղծագործական թիմին. աշխատել ենք մոտ 60 հոգով”:

Լիլուն


Լիլուի նոր տեսահոլովակում նկարահանվել է հայտնի մի անձնավորություն, որի անունը դեռեւս չեն ցանկանում բարձրաձայնել: Լիլինայի խոսքով` երգի թեման որեւէ կապ չունի երգչուհու անձնական կյանքի հետ:

Երգչուհին առաջիկայում նոր երգեր եւ տեսահոլովակներ էլ կներկայացնի: Այս տարի նախատեսում է նաեւ թողարկել 4-րդ ձայնասկավառակը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին