×


Լիլուի` անակնկալներով լի ծննդյան տարեդարձը :)

Լիլուն երեկ` հուլիսի 5-ին, դարձել է 31 տարեկան: BRAVO.am-ը շնորհավորել է երգչուհուն եւ հետաքրքրվել, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը: Պարզվում է` հոբելյանի առթիվ անակնկալների տեղատարափը սկսվել է կեսգիշերին:):

Լիլուն դարձել է 31 տարեկան


“Առաջինն արտերկրում գտնվող ընկերներիցս մեկը շնորհավորեց, իսկ զանգին հաջորդեց հենց իր նվերը ծաղկեփնջի տեսքով: Այնուհետեւ մայրս է բարեմաղթանքներ հղել, հետո էլ հարազատներս, գործընկերներս ու, իհարկե, երկրպագուներս”,-մեզ հետ զրույցում պատմել է նա եւ հավելել, որ կնքահայրը, կնքամայրն ու մենեջերը` Լիլինան, զարդարել էին իր ավտոմեքենան:

Լիլուն նշել է, որ իր բոլոր տարեդարձները հիշարժան ու անմոռանալի են անցել` առանձնացնելով 30-ամյակը.“Ընկերներս տարբեր պատճառաբանություններով հրաժարվցին ներկա գտնվել խնջույքին, ես էլ տխուր նստել էի աշխատավայրում: Ելույթիս ժամանակ բեմ բարձրացա եւ, տեսնելով նրանց, անակնկալի եկա. տորթով, փուչիկներով ու հրավառությամբ շնորհավորեցին ինձ: Շատ տպավորիչ էր”:

Լիլուն եւ Նիկ Էգիբյանը


Երգչուհու խոսքով` երեկ էլ փոքր-ինչ տխրել է, իսկ պատճառը մայրիկից հեռու բնակվելն է.“Տարիների հետ ավելի լուրջ հայացքով ես նայում կյանքին: Այս անգամ էլ տորթի մոմերը փչելիս երազանք եմ մտապահել: Ցանկություններս հիմնականում իրականանում են:)”:  

Լիլուն նշել է ծննդյան տարեդարձը


Ի դեպ, Լիլուն սիրում է ծննդյան օրն ինքն իրեն նվերներ անել եւ այս անգամ տոնական զգեստ է գնել:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլուն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW