×


Լիկա Սալմանյան.«Սիրելիս նույնպես զանգել է»

Լիկա Սալմանյանը դարձել է 20 տարեկան: Մի շարք հեռուստանախագծերից հայտնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր նոր հիմնած բիզնեսի գործերով զբաղված լինելու պատճառով տարեդարձի մեծ խնջույք այս տարի չի կազմակերպել:

Լիկա Սալմանյանը


Հոբելյարին դեռ կեսգիշերին անակնկալ են մատուցել մտերիմները.«Նրանք զանգեցին ու ասացին, որ գեղեցկության սրահում խնդիրներ են առաջացել: Իհարկե, գլխի ընկա, որ ինչ-որ բան են նախաձեռնել, բայց թե ինչ, չէի պատկերացնում: Դիմավորեցին տորթով ու շամպայնով, հաճելի ու անմոռանալի երեկո անցկացրի»:

Սերիալային դերասանուհին խոստովանել է, որ սիրտը զբաղված, սակայն չի ցանկացել հայտնել նրա ով լինելը, միայն նշել է, որ ընկերը նույնպես իրեն շնորհավորել է.«Բարեմաղթանքները շատ-շատ էին: Ում զանգին սպասում էի, զանգել է, սիրելիս` նույնպես:)»:

Լիկա Սալմանյանը


Տոնական տորթի մոմերը փչելիս Լիկան մի քանի երազանք է մտապահել. «Շատ-շատ են, բայց ոչ ոքի չեմ ասում, որ կատարվեն:): Չգիտեմ ինչու, ծննդյանս օրը միշտ տխուր եմ լինում»:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:):

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/ Bravo.am /
Լուսանկարները` Լիկայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW