×


Լուարա Հայրապետյան. “Դժվար է…”

Լուարա Հայրապետյանին կհիշեք “Մանկական Եվրատեսիլ 2009”-ից: Հայաստանի պատվիրակը “Բարսելոնա” երգով զբաղեցրեց երկրորդ տեղը, այնուհետեւ մեկնեց Միացյալ Նահանգներ` այնտեղ բնակվելու եւ երգչուհու կարիերա կերտելու: Օրերս նա նոր տեսահոլովակ է ներկայացրել` նկարահանված “All About Me” երգի հիման վրա, որն էլ զրույցի առիթ է դարձել:):

Լուարա Հայրապետյանը


Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս տարի ավարտել է դպրոցը եւ ընդունվել քոլեջ.“Գրաֆիկս, ինչպես միշտ, հագեցած է, իսկ ծանրաբեռնվածությունը` նույնը. հաճախում եմ տարբեր դասընթացների, ձայնագրում նոր երգեր, նկարահանում տեսահոլովակներ, ինչպես նաեւ հանդես եմ գալիս ֆիլմերում ու այլ նախագծերում”:

Լուարան ամառային հանգիստն անց է կացրել հայրենիքում: Ինչպես նշել է, հնարավորության դեպքում դարձյալ կայցելի.“Սիրում եմ լինել Հայաստանում, որտեղ շատ հարազատներ, ընկերներ ու երկրպագուներ ունեմ: Բոլորին շատ սիրում եմ: Բայց այդտեղ չբնակվելով՝ հայ հանդիսատեսին ներկայանալը դժվար է”:

Լուարա Հայրապետյանը


Առաջիկա անելիքների մասին խոսելիս Լուարան պատմել է հետեւյալը.“Երկար ճանապարհ է ինձ սպասվում` կրթվելու, մասնագիտություն ձեռք բերելու համար: Շուտով նաեւ ամերիկյան էկրաններին կհայտնվի “Gibby” ֆիլմը, որտեղ հնչում է իմ երգը, նաեւ խաղում եմ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լուարայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW