×


Լուիզա Ղամբարյանը կբացահայտի հայ հայտնիների անձնական կյանքը

Լուիզա Ղամբարյանը տեւական դադարից հետո վերադառնում է հեռուստաեթեր: «Կյանքն ափի մեջ»` այսպես է կոչվում Առաջին ալիքի նոր հաղորդաշարը, որն էլ կվարի դերասանուհին՝  հյուրընկալելով հասարակական եւ մշակութային գործիչների: 


Լուիզա Ղամբարյանը

«Կփորձենք բացահայտել նրանց՝ իրենց ապրումներով, հույզերով: Հանրային մարդկանց կյանքն այսօր հաճախ է քննարկվում. նրանց քննադատում են,  կամ հակառակը: Մենք հնարավորություն կտանք, որ նրանց մարդկային տեսակը ճանաչվի` դրամատիկ կենսագրություններով, երբեմն չերեւացող բարդույթներով, չբացահայտված կողմերով: Մի խոսքով՝ ամենը կփորձենք տեղավորել ափի մեջ»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Սեպտեմբերի 12-ից Լուիզան աշխատանքային օրերին կներկայացնի իր հյուրերից մեկին: 30 րոպե տեւողությամբ հաղորդման հերոսները կլինեն Գոհար Գասպարյանը, Ավետ Բարսեղյանը, Մերի Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանը, Նադեժդա Սարգսյանը, Աշոտ Ղազարյանը, Միհրան Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը եւ այլք:


Նադեժդա Սարգսյանը եւ Լուիզա Ղամբարյանը

«Հյուրերս ոչ միայն իրենց նախագծերի, ստեղծագործական նոր փուլի մասին կխոսեն, այլեւ անձնական կյանքից բացահայտումներ կանեն»,-նշել է դերասանուհին:

Լուիզայի խոսքով՝ դադարից հետո իրեն հաճելի է լինել ստեղծագործական ընթացքի մեջ.«Ես պարզապես հաղորդավարուհի չեմ, ով հարցեր է տալիս, այլ նրանց զրուցակիցն եմ, նույն քաղաքի մարդ, գուցե համախոհ, կամ` ոչ: Կարեւորն անկեղծությունն է` անկախ տեսախցիկների առկայությունից»,-ասել է նա:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին