×


Լուիզա Ներսիսյան. \"Երեւի մեր տեսակից է, որ…”

Լուիզա Ներսիսյանի համար այս ամառը միմիայն աշխատանքային է եղել: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ չի հասցրել հանգստին ժամանակ տրամադրել, իսկ պատճառն իր մասնակցությամբ նոր նախագծերն են, որոնք հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին.«Նկարահանվել եմ սերիալում, գեղարվեստական ֆիլմում, զուգահեռ խաղացել եմ ներկայացումներում…»:

Լուիզա Ներսիսյանը եւ Հրանտ Թոխատյանը` "Վերջին Մոհիկյանը" սերիալի նկարահանումներին


Կամերային թատրոնի դերասանուհին նշել է, որ ամուսինն ու դուստրը եւս այս ամիսներին զբաղված են եղել. օրինակ` փոքրիկ Լիլիթն իր ուժերն է փորձում հեռուստատեսային ոլորտում:).«Ուրախ եմ, որ աշխատանքային ընթացքը եւս գրավիչ է եղել: Ճիշտ է` չենք հանգստացել, բայց դա չի խանգարել, որ մինչեւ վերջ տրվենք գործին. խոչընդոտ չեն եղել նույնիսկ շոգերը: Միշտ չէ, որ աշխատելու համար ամեն ինչ կատարյալ է լինում»:

Լուիզա Ներսիսյանը` դստեր հետ


Նրանք ընտանեկան հանգիստը, հավանաբար, կկազմակերպեն ձմռանը, եթե, իհարկե, աշխատանքային գրավիչ առաջարկներ չլինեն.«Նախօրոք չեմ սիրում ծրագրել, սակայն մեր պասիվ հանգիստը միշտ էլ ակտիվի է վերածվում, երեւի մեր տեսակից է»:

Լուիզա Ներսիսյանը եւ Հրանտ Թոխատյանը` "Վերջին Մոհիկյանը" սերիալի նկարահանումներին

BRAVO.am-ի հարցին` արդյոք զբաղվածությանը զուգահեռ հասցրել են պատրաստվել սեպտեմբերի մեկին, դերասանուհին պատասխանել է.«Այնքան ծանրաբեռնված ենք, որ դեռ չենք հասցրել մտածել այդ մասին, սակայն Լիլիթը հաստատ պատրաստ կգնա դպրոց»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Լուիզա Ներսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին