×


Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»

Լուսին, Արամ MP3-ը եւ Էրիկ Կարապետյանը 2017 թվականը դիմավորել են Լոս-Անջելեսում՝ տարեմուտին երգելով ամերիկահայերի համար։ BRAVO.am-ի հետ զրույցում Լուսին հայտնել է, որ երգիչները վաղ են վերադարձել Հայաստան, իսկ ինքն ամուսնու՝ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ օվկիանոսից այն կողմ անցկացրել է մոտ երկու շաբաթ։

Լուսին


Սա երգչուհու երրորդ այցն էր. նախորդ անգամները եղել է «ՀայՍուպերսթար»-ի կազմում, այս ուղեւորության ընթացքում առաջին անգամ այցելել է Լաս Վեգաս. «Ինչպես շատերը, մենք էլ հետաքրքրության համար գնացինք խաղատուն, բայց ես ոչինչ չշահեցի։ Հետաքրքիր օրեր էին: Երեւանից մեկնելիս օդանավում ես, ամուսինս ու Արամը լավ տանջվեցինք, իսկ Էրիկը ընդմիջումներով հանգիստ քնում էր։ Նրան երանի էինք տալիս, որովհետեւ մեզ համար ժամանակը շատ երկար էր թվում»։

Լուսին, Արամ MP3-ն եւ Էրիկը ելույթ են ունեցել Լոս Անջելեսում


Լուսիի խոսքով՝ ԱՄՆ-ի օրենքներն ու օրինապահությունը երկրի լավագույն կողմերից են.«Նաեւ սիրեցի ձմեռվա տաք եղանակը։ Տեսարժան վայրերը եւս շատ են՝ Լաս Վեգասի հյուրանոցների թանգարանները, հիանալի ու գեղեցիկ «Universal Studios HollyWood»-ը, հատկապես՝ Սիմփսոնների, Հարի Փոթերի, Տրանսֆորմերների անկյունները, որոնցով հիանում ես ու միաժամանակ վախենում։ Նախորդ այցերի ժամանակ նստել եմ նաեւ սարսափազդու կարուսելները։ Միայն Լաս Վեգասի մյուզիքլները չհասցրինք դիտել, ինչը խորհուրդ էին տալիս մեր ընկերները»։

Լուսին


Հայաստան վերադառնալու հաջորդ օրվանից ռեժիսորն աշխատանքի է անցել, Լուսին դեռ հանգստանում է, սակայն, ինչպես հայտնել է, առաջիկայում կներկայացնի նոր երգեր։

BRAVO.am   
Լուսանկարները տրամադրել է Լուսին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին