×


Լուսի.«Հուսով եմ՝ շատ չեմ ուշացնի»

Լուսինե Աղաբեկյանը ցանկանում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2017»-ում։ 26-ամյա երգչուհին իր նպատակն իրականացնելու համար այժմ մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» հայաստանյան նախընտրական փուլին.«Ինչպես մյուսները, ես էլ ուզում եմ հաղթել։ Ինձ համար կարեւոր է, որ երգիչը լավ ներկայանա: Սա ինձ համար եւս մեկ փուլ է, հուսով եմ՝ պատվով կանցնեմ։ Մասնակիցներն ուժեղ են, յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ունի»։

Լուսին


Լուսիի կարծիքով՝ ժյուրին արդար է գնահատում.«Անկախ նրանից, թե ով կհաղթի, հուսով եմ՝ մինչեւ վերջին փուլը արդար պայքար կլինի։ Դեռ չգիտեմ՝ ինչ ժանրի երգով կուզեմ Հայաստանը ներկայացնել, ներկա պահին մտածում եմ փուլերը հաղթահարելու մասին»։

Գոհար Գասպարյանը եւ Լուսին


Նրա վերջին՝ «Turn Around» տեսահոլովակը թողարկվել է 2015 թվականի ամռանը, ռեժիսորն ամուսինն է՝ Արամայիս Հայրապետյանը.«Այդ գործից հետո ես եւ Գեւորգ Մարտիրոսյանը գրեցինք «Go-Go!» երգը, որի խոսքերի ու գործիքավորման հեղինակը ԴերՀովան է։ Կրկին անգլալեզու նոր երգ եմ պատրաստել՝ այս անգամ Լազարոյի հետ։ Արդեն ձայնագրել եմ, միանգամից տեսահոլովակով կներկայացնեմ: Հուսով եմ՝ շատ չեմ ուշացնի»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Լուսիի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին