×


Լուսին Վարդանյան.«Առաջին օրը դժվար բաժանվեց մեզնից»

Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանն այս շրջանում նկարահանվում են «Վենդետտա» սերիալում։ BRAVO.am-ի հետ զրույցում Լուսինը հայտնել է, որ այլ նոր նախագծից էլ առաջարկ ունեն, սակայն կերպարները դեռ հստակեցված չեն. «Սերիալում ես մի քիչ բարդ կերպարում եմ, որն իր երեխային սպանում է։ Նրբորեն ու ճիշտ պետք է խաղամ, որ սուգն ու տրագեդիան շատ չլինի։ Վահագն էլ բանտարկյալի դերում է, մեր կերպարային գծերն իրար հետ կապ չունեն»։

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկել է նոր թատերաշրջանը: Դերասանուհին հայտնել է, որ «Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ» կատակերգությունը խաղացանկից հանվել է, փոխարենը կներմուծվեն նոր ներկայացումներ.«Ափսոսում եմ, որ էլ չենք խաղալու: Հանելու պատճառը հստակ չգիտեմ, բայց երեւի հանդիսատեսի հետաքրքրվածությունը մեծ չէր։ Հին բեմադրությունները մեխանիկորեն դուրս են գալիս եւ նորերով փոխարինվում»։

Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի դուստրը


Ամուսնական զույգի դուստրը՝ Ռուզաննան, շուտով կդառնա 3 տարեկան, նա սեպտեմբերի 1-ից հաճախում է մանկապարտեզ։ Լուսինի խոսքով՝ առաջին օրը դժվար է բաժանվել իրենից, բայց շփվող երեխա է եւ հավանել է նոր միջավայրը. «Մանկապարտեզը մեր թատրոնի մոտ է, հաճախում են նաեւ գործընկերներիս երեխաները։ Դաստիարակը նկատեց, որ շատ պարզ է խոսում, իսկ պատճառն այն է, որ ծնված օրվանից մանկական թոթովանքով չեմ շփվել հետը, ինչի հետեւանքով երեխաները ճիշտ չեն արտաբերում բառերը»։

Լուսինը նշել է՝ ցանկանում են, որ ընտանիքում համալրում լինի, բայց դեռ բարի լուր չունեն.«Օրեր առաջ Ռուզիկը մեքենայի մեջ Վահագնին ասաց՝ «պապա, մաման տղա է ունենալու», նա էլ պատասխանեց՝ «որ ծնվի, ճակատդ կպաչեմ»։ Աղջիկս հենց այնպես իր սրտի ցանկությունն ասաց, մենք այդ թեմայով չենք էլ խոսել»։

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Լուսին Վարդանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW