×


Լուսինե Թովմասյանը դարձել է ՎՏԲ-Հայաստան Բանկի “Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիայի գովազդային դեմքը

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ բանկի բոլոր MasterCard քարտապանների համար հայտարարել է նոր ակցիա, որի գովազդային դեմքը Լուսինե Թովմասյանն է: “Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիայի մեկնարկի մասին այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը եւ գովազդի, հանրության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիան:

Լուսինե Թովմասյանը եւ Յուրի Գուսեւը


Մասնակցելով այս ակցիային` քարտապանները կարող են շահել արտոնյալ սպասարկման 100 հավաստագրերից մեկը, իսկ գլխավոր մրցանակը Peugeot 107 AT կապույտ գույնի ավտոմեքենան է:): “Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան բանկի Cirrus/Maestro, MasterCard Standard եւ MasterCard Gold բոլոր քարտապանները, որոնք իրենց քարտերը ձեռք են բերել նախքան ակցիան եւ դրա ընթացքում` վճարելով ցանկացած գումարի գնումների եւ ծառայությունների դիմաց 2014 թվականի ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ:

“Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիայի գովազդային դեմքը` “Միսս Հայաստան 2003”, “Վիցե-միսս Եվրոպա 2005” Լուսինե Թովմասյանը, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ 17 տարեկանից սկսել է օգտագործել բանկային քարտեր, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան է.“Երբ սկսեցի հաճախ ճամփորդել, ինձ մոտ կանխիկ գումար պահելով ավելի անհարմար էի զգում. հիշում եմ, երբ մայրս որոշեց ինձ համար բանկային քարտ բացել, ինձ ավելի անկախ ու վստահ զգացի”,-նշեց նա ու հավելեց, որ երբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից գովազդում նկարահանվելու առաջարկ է ստացել, իրեն դուր է եկել անձնակազմի եւ նկարահանող թիմի պրոֆեսիոնալ մոտեցումը:

Լուսինե Թովմասյանը դարձել է ՎՏԲ-Հայաստան Բանկի “Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիայի գովազդային դեմքը


“Բանակցության առաջին 10 րոպեներից հետո հասկացա, թե որքան պրոֆեսիոնալ են մոտենում գովազդին, որի արդյունքում ստացել են ոչ թե ուղղակի գովազդային հոլովակ, այլ 30 վայրկյան տեւողությամբ փոքրիկ ֆիլմ”,- նշեց գեղեցկուհին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը իր հերթին ասաց, որ “Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիայի նպատակն է սպառողներին ցույց տալ Հայաստանում ու արտերկրում MasterCard քարտերով կատարած վճարումների առավելությունները.“Ցանկանում ենք աջակցել Բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը: Նմանատիպ ակցիաներն ամրապնդում են հաճախորդների վստահությունը վճարային քարտերի նկատմամբ: Քարտերով վճարումներ կատարելը վստահելի, հարմար եւ անվտանգ միջոց է”:

Լուսինե Թովմասյանը եւ Յուրի Գուսեւը


Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից սպասարկվող առեւտրի կամ սպասարկման կետերում կատարված յուրաքանչյուր 1000 դրամի անկանխիկ գործարքի դիմաց հնարավոր է կուտակել 2 բոնուսային միավոր, իսկ Հայաստանում գործող այլ բանկերի կողմից սպասարկվող կետերում յուրաքանչյուր 1000 դրամ անկանխիկ գործարքի դիմաց ՝ 1 բոնուսային միավոր: Մեկ գործարքից հնարավոր է կուտակել առավելագույնը 50 միավոր:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին