×


Լուսինե Թովմասյանն այսօր 28-ամյակի տորթի մոմերը փչելիս կարեւոր երազանք կմտապահի :)

Այս օրը տոնական է ոչ միայն երգչուհի Անուշիկ Ալավերդյանի համար, որն այժմ հարսանեկան իրարանցման մեջ է, այլեւ` Լուսինե Թովմասյանի. “Միսս Հայաստան 2003” եւ “Վիցե միսս Եվրոպա 2005”-ը նշում է ծննդյան տարեդարձը:

Լուսինե Թովմասյանն` ամուսնու հետ


Գեղեցկուհին BRAVO.am-ին պատմել է, որ 28-ամյակի առթիվ հաճելի անակնկալ է մատուցել սիրելի ամուսինը.“Առաջինը գեղեցիկ նվերով նա շնորհավորեց, իսկ հետո բարեմաղթանքներ հնչեցին ընտանիքիս անդամների, ընկերներիս եւ ուրիշների կողմից: Չեմ ցանկանում առանձնացնել եւ ոչ մի նվեր, քանի որ բոլորն էլ ինձ համար կարեւոր են”:

Լուսինե Թովմասյանը


Նա նշել է, թե տարեդարձին իր բարձր տրամադրության գրավականն են հարազատները, որոնցով էլ շրջապատված է.“Շատ սիրում ու միշտ անհամբեր սպասում եմ ծննդյանս օրվան: Հաճելի են մտերիմներիս պատրաստած անակնկալները: Զարմուհիս` Մեգգին, այնքան խնամքով է ընտրում եւ փաթեթավորում նվերը… Ամեն ինչ անում է, որպեսզի հավանեմ:)”:

Լուսինե Թովմասյանը


Խոսելով երազանքներից` հոբելյարը հայտնել է, որ դրանք շատ են, իսկ այսօր տորթի մոմերը փչելիս կմտապահի ամենակարեւորը:

BRAVO.am-ը շնորհավորում է Լուսինե Թովմասյանին` մաղթելով ամենակարեւոր երազանքի շուտափույթ իրականացում:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին