×


«Լուրջ դժգոհություններ» Արտավազդ Ամիրյանից :)

Արտավազդ Ամիրյանի դուստրը՝ Օվսաննան, օրերս հայտնվել է դդումների աշխարհում: Մեկ տարեկան փոքրիկը գունեղ նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Լուսանկարների հեղինակը Լիանա Գրիգորյանն է:

Փոքրիկ Օվսաննան


«Իրեն շատ լավ էր զգում, նույնիսկ լացելով բաժանվեց այդ վայրից, քանի որ հաճույքով խաղում էր դդումների հետ, «չոչ» էր անում խոտերի մեջ, վազվզում էր»,-պատմել է հաղորդավարը:

Նա ներկայացրելէ, թե ինչպիսին են իր եւ դստեր հարաբերությունները. «Մենք իրար շատ լավ ենք հասկանում ու զգում մեր ընդհանուր աշխարհում: Ես իր համար եմ գժվում, ինքն էլ՝ իմ:): Ամեն բան անում եմ, որ հնարավորինս շատ ժամանակ անցկացնեմ աղջկաս կողքին: Ընտանիքով զբոսնելու ենք գնում, զրուցում ենք, փորձում ենք հետաքրքիր դարձնել նրա աշխարհը՝ ավելի գունավոր, հեքիաթային: Կարծում եմ՝ ստացվում է»:

Փոքրիկ Օվսաննան

Արտավազդ Ամիրյանը՝ կնոջ հետ


Պարզվում է՝ Օվսաննան հայրիկից դժգոհելու առիթներ էլ ունենում է:).«Երբ աշխատանքի եմ շտապում, լաց է լինում: Այդ ժամանակ ուզում եմ ասել՝ կորչի աշխատանքը: Փորձում եմ բացատրել, որ գնալն անհրաժեշտ է, քանի որ մարդիկ են սպասում, գործեր կան: Միշտ ասում եմ՝ շուտ կվերադառնամ, որ միասին խաղանք, բայց չի համաձայնում. շատ համառ է: Ամեն դեպքում փորձում է համակերպվել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիանա Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին