×


Լսիր քո նախընտրած երաժշտությունը Երեւանի ժամանցի վայրերում:)

“Playeroid’’. այսպես է կոչվում բջջային հավելվածը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կառավարել ժամանցի վայրում հնչող երաժշտությունը: Այլեւս կարիք չկա համոզել մատուցողին կամ դիջեյին հնչեցնել ձեր սիրելի երգը. առանց տեղից վեր կենալու կարող եք ուսումնասիրել երգացանկը, ընտրել որեւէ ստեղծագործություն, եւ հաշված րոպեների ընթացում այն բարձր կհնչի:):

“Playeroid’’ բջջային հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել ժամանցի վայրում հնչող երաժշտությունը


“Playeroid’’-ը ստեղծվել է Հայաստանում` “Eagma Tech’’ ընկերության կողմից, հասանելի է երեք` անգլերեն, ռուսերեն եւ հայերեն, լեզվով: Բջջային հավելվածը կարելի է անվճար ներբեռնել “Android Play Market”-ից եւ “App Store”-ից (շուտով նաեւ “Windows Phone”-ից) եւ պատվիրել ձեր սիրելի երաժշտությունը Երեւանի 10-ից ավելի փաբում:

Նշենք, որ ժամանցի վայրերում երգացանկը պարբերաբար թարմացվում եւ փոփոխվում է, այնպես որ, ձանձրանալու տարբերակ չկա:): Ի դեպ, դուք էլ կարող եք առաջարկել նոր ստեղծագործություններ:

Լսիր քո նախընտրած երաժշտությունը Երեւանի ժամանցի վայրերում


“Playeroid’’-ի մյուս առանձնահատկությունն այն է, որ պատվիրված երգը կարող եք հրապարակել “ֆեյսբուք” սոցիալական ցանցում` նշելով ձեր գտնվելու վայրը, ինչպես նաեւ խորհուրդ տալ` ինչ լսել:

Այսպիսով, ձեր սիրելի երգերը կարող եք լսել խանութներում, սրճարաններում, փաբերում եւ այլուր, որտեղ հասանելի է “Playeroid’’ ծառայությունը` դրա համար վճարելով սկսած 100 դրամից:

Լսիր քո նախընտրած երաժշտությունը Երեւանի ժամանցի վայրերում


“Playeroid’’-ը բարձր գնահատականի է արժանացել վերջերս Սիրահարների այգում կայացած  “Mobile App Expo-2014”-ի ժամանակ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` “Eagma Tech’’-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW