×


Խուլիո Իգլեսիասը` Երեւանում

Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին համերգ կտա Երեւանում: Այս մասին տեղեկանում ենք 69-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի պաշտոնական կայքից: Հայ հանդիսատեսը նրա կատարումները կվայելի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Խուլիո Իգլեսիասը համերգ կտա Երեւանում


Առաջիկայում BRAVO.am-ը երեւանյան համերգի հետ կապված մանրամասներ կներկայացնի, իսկ մինչ այդ առաջարկում ենք լսել Իգլեսիասի ամենահայտնի կատարումներից մի քանիսը, որոնք կարող եք գտնել ստորեւ:

Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Խուլիո Իգլեսիասը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ ու ճանաչվել իսպանալեզու կոմերցիոն ամենահաջող կատարողը: Նա բազմիցս մասնակցել է “Եվրատեսիլ” երգի մրցույթին, արժանացել է երաժշտության ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակներից  “Գրեմմի”-ի:

Խուլիո Իգլեսիասը


Հետաքրքրական է, որ մինչ երգչի հաջող կարիերա սկսելը Խուլիոն 16 տարեկանից զբաղվել է  ֆուտբոլով եւ հանդես է եկել որպես “Ռեալ Մադրիդ”-ի դարպասապահ, սակայն 1963 թվականին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հեռացել է սպորտից: Երկու տարի հիվանդանոցում անցկացրած Իգլեսիասը բժշկի խորհրդով սկսել է կիթառ նվագել, հետագայում նաեւ երգեր է հեղինակել:

Խուլիո Իգլեսիասը


Հայտնի երգիչն ութ երեխա ունի, որոնց թվում` Էնրիկե Իգլեսիասը: 2010 թվականի օգոստոսի 28-ին նա ամուսնացել է հոլանդացի նախկին մոդել Միրանդա Ռինսբուրգերի հետ, որի հետ համատեղ կյանքով է ապրում վերջին 20 տարին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Խուլիո Իգլեսիասի պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW