×


Ծննդաբերությունից հետո Քրիստինա Ագիլերան երազում է “մերկանալ” :)

Քրիստինա Ագիլերան բազմիցս լուսանկարվել է մերկ կամ կիսամերկ` հայտնվելով աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին: Պարզվում է, Ագիլերայի ամենամեծ երազանքներից է հայտնվել նաեւ Playboy էրոտիկ բնույթ ունեցող ամսագրում:

Քրիստինա Ագիլերան


33-ամյա երգչուհին այժմ հղի է եւ սպասում է իր երկրորդ բալիկին: Մի քանի օր առաջ համացանցը ողողեց “V Magazine” ամսագրի համար արված երգչուհու նոր ֆոտոշարքը, որտեղ Ագիլերան լրիվ մերկ է: Ի դեպ, առաջին հղիության ընթացքում երգչուհին կրկին մերկացել էր լուսանկարչական ապարատի առջեւ:

Քրիստինա Ագիլերան


“Հպարտանում եմ իմ մարմնով եւ սիրում եմ այն ցանկացած տեսքով”,- նշում է Քրիստինան, իսկ երգչուհու մտերիմները նշում են, որ ծննդաբերությունից անմիջապես հետո նա կրկին կմերկանա: Ի դեպ, այս հղիության ընթացքում երգչուհին խստորեն հետեւում է սննդակարգին:

Քրիստինա Ագիլերան


Հիշեցնենք, հղիության ընթացքում ֆոտոշարքի համար մերկացել են նաեւ Դեմի Մուրը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Միրանդա Քերը, Սիենա Միլերն ու այլք:

Ըստ համացանցային մամուլի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին