×


Ծնվել է Արեւո Գրիգորյանի ու Բագրատ Տերտերյանի առաջնեկը

«Jazzel» խմբի վոկալիստ, «Հայաստանի ձայնը 2» նախագծի ֆինալիստ Արեւո Գրիգորյանի եւ երաժիշտ-դիջեյ Բագրատ Տերտերյանի՝ Beatman-ի ընտանիքում սպասվող համալրման մասին արդեն պատմել էինք:

Ծնվել է Արեւո Գրիգորյանի ու Բագրատ Տերտերյանի առաջնեկը


Երեկ Արեւոն ամուսնուն դուստր է պարգեւել: Հպարտ հայրիկը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ բալիկը կշռում է 3,150 կգ, հասակը՝ 50սմ:

Ծնվել է Արեւո Գրիգորյանի ու Բագրատ Տերտերյանի առաջնեկը


Երջանիկ զույգը երեխային Վիկտորիա է անվանակոչել: Իսկ ծննդաբերության ողջ ընթացքում Բագրատը Արեւոյի կողքին է եղել:

Ծնվել է Արեւո Գրիգորյանի ու Բագրատ Տերտերյանի առաջնեկը


Bravo.am-ը շնորհավորում է զույգին ու անհոգ մանկություն մաղթում Վիկտորիային:

Bravo.am
Լուսանկարները՝ Bravo.am-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW