×


Ծնվել է Մարիամ Շահինյանի առաջնեկը

Մարիամ Շահինյանն առաջին անգամ մայրացել է: 27-ամյա դերասանուհու դուստրը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 13-ի գիշերը: Փոքրիկին անվանակոչել են Արփի` Մարիամի ամուսնու մայրիկի պատվին:

Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ


Քիչ առաջ BRAVO.am-ի հետ հեռախոսազրույցում ծննդատանը գտնվող նորաթուխ մայրիկը հայտնել է, որ աղջնակը լույս աշխարհ է եկել 3,2 կգ քաշով.   “Ինքնազգացողությունս հրաշալի է: Ես էլ, ամուսինս էլ արդեն գրկել ենք երեխային: Դիմագծերով երկուսիս էլ նման է, բայց դեռ չեմ կողմնորոշվում` ում է ավելի նման:)”:

Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ


Մեզ հետ զրույցի պահին Մարիամի կողքին էին նրա հարազատները.“Սկեսուրս ամբողջ ընթացքում կողքիս է եղել, նա ինձ շատ է աջակցում, հուսով եմ` կօգնի նաեւ երեխայի խնամքի հարցում”:

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն եւ ամուսնուն` Արփիին ու բոլոր մանուկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Շահինյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին