×


Ծնվել է Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի երկրորդ դուստրը

«Անհամբեր սպասում ենք մեր հրաշքին»`օրեր առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր Մերի Ներսիսյանը: Եվ ահա այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ ժամեր առաջ լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ երեխան:

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքը


Հաղորդավարուհին ռեժիսոր ամուսնուն` Գոռ Պետրոսյանին, կրկին դուստր է պարգեւել: Ծնողները փոքրիկին անվանակոչել են Սառա: Աղջնակը, ինչպես Մերին է նշել, նման է ավագ քույրիկին` Էվային:

Մերի Ներսիսյանը` դստեր հետ


«Ծննդաբերությունն անցել է հարթ, շատ արագ, ինչի համար շնորհակալ եմ բժշկին: Մայրիկն ու երեխան իրենց հիանալի են զգում: Ես ներկա եմ եղել ծննդաբերությանը: Երեխայի քաշը 3,500 կգ է, հասակը` 50 սմ»,-մեզ հետ զրույցում նշել է երջանիկ հայրիկը: 

BRAVO.am-ը շնորհավորում է Գոռին եւ Մերիին, իսկ Սառային եւ բոլոր փոքրիկներին մաղթում առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները`Արեւ Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին