×


Ծնվել է Շակիրայի եւ Ժերար Պիկեի երկրորդ որդին:)

BRAVO.am-ը դեռ հոկտեմբերին տեղեկացրել է, որ Շակիրան եւ Ժերար Պիկեն պատրաստվում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Եվ ահա այսօր արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են բարի լուր, որ զույգի երկրորդ երեխան ծնվել է:

Շակիրան եւ Ժերար Պիկեն` Միլանի հետ


Կոլումբացի հանրահայտ երգչուհին ամուսնուն կրկին որդի է պարգեւել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել Բարսելոնայի ծննդատներից մեկում` կեսարյան հատման միջոցով: Երեխային անվանակոչել են Սաշա: 

Շակիրայի եւ Ժերար Պիկեի նորածին որդին` Սաշան


Հիշեցնենք, 37-ամյա երգչուհու եւ 27-ամյա ֆուտբոլիստի առաջնեկը երկու տարեկան է: Միլանը ծնվել է 2013-ի հունվարին: Զույգը պաշտոնապես ամուսնացած չէ:

BRAVO.am
Աղբյուրը` Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին