×


Ծնվել է Վիկա Մարտիրոսյանի երկրորդ երեխան

Պարուհի Վիկա Մարտիրոսյանը երեկվանից շնորհավորանքներ ու բարեմաղթանքեր է լսում երկրորդ անգամ մայրանալու կապակցությամբ: «Ամարաս» խմբի գեղարվեստական ղեկավարն ամուսնուն արու զավակ է պարգեւել:

Վիկա Մարտիրոսյանի ընտանիքը


Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, ծնողները տղային անվանակոչել են Լեւոն: Նշենք, որ զույգի առաջնեկը` Նանուլը, 6 տարեկան է:

Վիկա Մարտիրոսյանը` դստեր հետ


Լեւոնին եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները՝ Վիկա Մարտիրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին