×


Ծովափնյա ռոմանտիզմ Միսթր X-ից եւ Սվետլանա Բոսնոյանից

Արթուր Հակոբյանը՝ երգիչ Միսթր X-ը, եւ Սվետլանա Բոսնոյանը պարտադիր նշում են սիրո բոլոր տոները: Հաղորդավարուհի-երգահանը BRAVO.am-ին ասել է, որ Սուրբ Սարգսի օրվանից մինչեւ Սուրբ Վալենտին իրենց տանը տոնական տրամադրություն է տիրել, իսկ սիրով շրջապատված են տարին տասներկու ամիս:

Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը


«Նախ նշել ենք Սուրբ Սարգսի տոնը, ապա Տյառնընդառաջը, հետո էլ՝ Վալենտինը: Առիթ ենք ման գալիս մեր օրը տոն դարձնելու համար: Ինչպես ասում են, քեֆ անողի քեֆը չի պակասի:): Սուրբ Սարգսի օրը մեր ընկերներին էինք հյուրընկալել, միասին լավ ժամանակ անցկացրինք: Երեկ էլ Արթուրի համար անակնակալ էի պատրաստել. տանը թերթիկներ էի շաղ տվել, որոնց մեջ խոստովանություններ էի գրել: Մինչեւ հիմա դրանք է կարդում:): Ռոմանտիկ ընթրիք էի կազմակերպել, միասին գինի խմեցինք ու նշեցինք: Բայց այսքանով մեր տոները չեն ավարտվել: Նա էլ ինձ համար էր անակնկալ պատրաստել. միասին ծովափ գնացինք»,- պատմել է Սվետլանան:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


Զույգը տոնական օրերին սիրում է փոխանակվել նվերներով.«Սովորաբար, պիտանի իրեր ենք ընտրում միմյանց համար: Այս անգամ նա իմ սիրելի օծանելիքն էր գնել: Ես սիրո տոներին համահունչ տետր եմ նվիրել՝ հույս ունենալով, որ այն շուտով նոր ու գեղեցիկ երգերով կլցվի»,-նշել է նա:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


Ամուսինների ստեղծագործական կյանքում մի շարք նորություններ են սպասվում. «Այս շրջանում ես երեք նոր երգի վրա եմ աշխատում, որոնք շուտով պատրաստ կլինեն: Համագործակցում եմ Արմենչիկի, Արմոյի եւ Նորոյի հետ: Արթուրն էլ նոր երգ է նվեր ստացել, չեմ ցանկանում դեռ փակագծերը բացել, բայց շուտով պրեմիերայով հանդես կգա: Մայիսի վերջին Արթուրն ամերիկաբնակ հայ հանդիսատեսին մենահամերգով կներկայանա»,- եզրափակել է Սվետլանան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին