×


Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ:)»

Ծովինար Մարտիրոսյանը դարձել է 33 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին ասել է, որ հիանալի օր է անցկացրել.«Ուղիղ տասներկուսին սկսվեց շնորհավորանքների տարափը: Ամուսինս ու տղաս կեսգիշերին տորթով ու ծաղիկներով ներս մտան: Մտերիմ ընկերուհիս՝ Լիլիթը, նույնպես մեզ հետ էր: Առավոտս էլ անակնկալներով սկսվեց. ուսանողներս լսարանում ինձ դիմավորեցին տորթով, ծաղիկներով, փուչիկներով ու խմիչքով: Սունդուկյանի անվան թատրոնում նույնպես տոնական տրամադրություն էր»:

Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը


Երեկոն դերասանուհին անցկացրել է տանը՝ մտերիմ բարեկամների ու ընկերների միջավայրում.«Շատ եմ սիրում ծննդյանս օրը, շրջապատված եմ լինում շատ սիրելի մարդկանցով եւ պարուրված սիրով ու հոգատարությամբ»,-նշել է նա՝ հավելելով, որ ծննդյան օրերին մի փոքր մտածկոտ է դառնում.«Տագնապ եմ զգում. չէ՞ որ մի տարով էլ եմ մեծանում: Բայց շատ չեմ տխրում. ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի»:

Ծովինարը նվերների պակաս նույնպես չի զգացել.«Նյութականին այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում, կարեւորը՝ ի սրտե լինի: Այս տարիների ընթացքում շատ հետաքրքիր ու անմոռանալի նվերներ եմ ստացել, եւ գրեթե բոլորի հեղինակն ամուսինս է: Այս անգամ արծաթից կախազարդ է գնել, որի մեջ մեր ընտանիքի լուսանկարն է»:

Ծովինար Մարտիրոսյանի եւ Նարեկ Հայկազյանի որդիները


Նա երեք տորթ է ունեցել.«Որդիս իմ նկարով տորթ էր նվիրել, ներկաներն էլ կերան ինձ:): Մոմերը փչելիս միշտ նույն երազանքն եմ մտապահում՝ հարազատներս միշտ կողքիս լինեն, երբեք չպակասենք, հակառակը՝ շատանանք»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ծովինար Մարտիրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին