×


Ծովինար Մարտիրոսյան.«Զարմացած եմ, որ նա կարողացավ համոզել ինձ»

Ծովինար Մարտիրոսյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Լուսանկարների հեղինակը Տիգրան Մանուկյանն է: Դերասանուհին պատմել է, որ որպես մոդել հանդես գալու առաջարկը ստացել է դիմահարդար Լիլի Մարտինից.«Նրա խոսքով` դեմքիս օվալությունը թույլ է տալիս տարատեսակ դիմահարդարումներ փորձել: Լիլին ինձ համոզեց, որ վառ կարմիր շուրթերն ու սեւ աչքերը հենց ինձ համար են»:

Ծովինար Մարտիրոսյանը


Ծովինարը հաճախ չի շպարվում, ուստի զարմացած է, որ դիմահարդարին հաջողվեց իրեն համոզել մասնակցել փորձարկմանը.«Վառ շպարով տնից դուրս գալու մարմաջով չեմ տառապում եւ դրա ժամանակն էլ չունեմ: Խաղում եմ «Երջանկության արցունքները» նախագծում` որպես տնային տնտեսուհի, եւ չեմ ընդունում այն դերասանուհիներին, ովքեր վառ դիմահարդարմամբ են աշխատանքի գնում`առանց հաշվի առնելու իրենց դերը: Իհարկե, եթե մարմնավորեմ դերասանուհու, մոդելի կամ շատ շքեղ կնոջ, անպայման դիմահարդարված կլինեմ»:

Ծովինար Մարտիրոսյանը


Դերասանուհուց հետաքրքրվել ենք նաեւ, թե ամուսինը` դերասան Նարեկ Հայկազյանը, իրեն դիմահարդարմամբ է սիրում, թե առանց դրա.«Նա ինձ սիրում է իմ բոլոր դրսեւորումներով: Այս լուսանկարներն էլ մի պահ նայեց ու ասաց, որ լավ են ստացվել: Իհարկե, նա սիրում է գեղեցիկ կանանց, բայց ոչ միայն դիմահարդարմամբ, այլեւ բնույթով գեղեցիկ, կոկիկ, մաքուր, որովհետեւ շպարը օրվա ընթացքում կա, իսկ երեկոյան` ոչ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Տիգրան Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW