×


Կայա Խուրշուդյան.«Հասցրին նրան, որ արդեն ուզում եմ բարձրաձայնել…»

Կայա Խուրշուդյանն օրերս իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ ակնհայտ է արտաքինում կատարված փոփոխությունը, եւ հայտնվել է խոսակցությունների կիզակետում: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ զայրացած է իր շուրթերի մեծացմանը վերաբերող հրապարակումներից ու դրանց շուրջ ծավալված քննարկումներից:

Կայա Խուրշուդյանը


«Այո, արել եմ: Հասցրին նրան, որ արդեն ուզում եմ բարձրաձայնել, որովհետեւ ապատեղեկատվություն է տարածվում: Ո՞վ է ասում, որ ես բոտոքսի զոհ եմ, ինչո՞ւ զոհ: Ես նայում եմ հայելու մեջ եւ շատ գոհ եմ ու երջանիկ: Ինձ այսպիսին եմ սիրում եւ արդյունքի համար անչափ շնորհակալ եմ իմ բժշկին, ով այս պարագայում օգտագործել է հիալուրոնաթթու, իսկ բոտոքսի հետ դեռեւս չեմ առնչվել»,-պարզաբանել է դերասանուհին:

Կայա Խուրշուդյանն` ընկերների հետ


Կայան այս պարագայում հայտնի լինելը թերություն է համարում.«Ամեն քայլդ հսկում են: Ինչո՞ւ են առանց հարցնելու վերցրել նկարս եւ գրել, թե իբր վիրահատության զոհ եմ: Եթե ինձ դուր չգար, չէի անի, կամ էլ կշտկեի: Վաղն էլ հնարավոր է մազերս կանաչ ներկեմ եւ շատ լավ զգամ: Սիրում եմ փոփոխություններ, հոգնում եմ նույնատիպ լինելուց: Սա իմ հերթական կամակորությունն է, մտերիմներս նորմալ են արձագանքել: Կխնդրեմ, որ ամեն մեկն իր կյանքով զբաղվի եւ ինձ հանգիստ թողնի: Սա իմ կյանքն է, իմ դեմքն ու մարմինը, ինչ կուզեմ, այն էլ կանեմ: Այն քննարկման թեմա չէ. ինձ ոչ ոքի կարծիքը չի հետաքրքրում, ոչ ոքի կյաքնով չեմ հետաքրքրվում եւ նույնն էլ պահանջում եմ»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կայայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին